06/12/2026
Օ՜, իմ ժողովուրդ, դու հավաքական Նարեկացի, գուցե արդա՞ր էր, որ դու՛, հենց դու և միա՛յն դու պատասխան տայիր աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց քո ձայնը չլսեր աշխարհը, թեպետ դու աղաղակել ես հենց նրա բառերով: Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը:
Վարդգես Պետրոսյան