Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich

Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich Die offizielle Facebook-Präsenz der Armenisch-Apostolischen Kirchengemeinde Österreich! Սուրբ Հռրիփսիմէ, Հայ Առաքելական Եկեղեցի, Վիեննա, Ավստրիա

14/09/2026

Eng🇺🇸 Рус 🇷🇺 👇
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

———

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։

Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։

STATEMENT
______

The Mother See of Holy Etchmiadzin strongly condemns the recent statements made by Hikmet Hajiyev, Assistant to the President of Azerbaijan, during his visit to the Gandzasar and Dadivank monastic complexes, denying their Armenian identity and presenting them as Albanian, as well as his mocking attitude towards the spiritual and cultural heritage of the Armenian people.

These attempts to distort historical facts for the sake of political expediency constitute blatant falsification and an encroachment upon the historical memory and spiritual heritage of the Armenian people. Such practices are an overt manifestation of the anti-Armenian policy pursued by Azerbaijan’s authorities.
This latest propaganda visit is aimed at misleading the international community.

It is particularly regrettable and concerning that foreign diplomats accredited in Azerbaijan and representatives of international organizations are being drawn into the dissemination of historical falsifications.

The Mother See of Holy Etchmiadzin expects them to duly assess the distortion of the identity of Armenian holy sites, the encroachments upon the spiritual and cultural heritage of Artsakh, and the anti-Armenian policy, and, through their participation, not contribute to justifying the policy of appropriating Armenian historical heritage.
The Armenian Apostolic Holy Church has repeatedly warned that, following the forced expulsion of Armenians from Artsakh, the Azerbaijani authorities have pursued a policy of appropriating historical monuments, destroying Armenian holy sites, khachkars, and cemeteries, as well as destroying documentary evidence attesting to their identity. Hajiyev’s statements constitute another manifestation of this policy.

The ongoing encroachments upon the Armenian spiritual and cultural heritage of Artsakh must receive due assessment from the authorities of the Republic of Armenia, and effective steps must be taken to prevent them.
The Mother See of Holy Etchmiadzin calls upon friendly states and international and national institutions to make every effort to prevent the further destruction and appropriation of the ancient Christian Armenian heritage.

Establishing a lasting peace in the region requires respect for the faith, historical memory, and fundamental rights of peoples.
Preserving the spiritual heritage of Artsakh in its entirety, as well as realizing the rights of the Armenian Church and people who created this heritage, constitutes an inalienable international obligation.

ЗАЯВЛЕНИЕ
_______

Первопрестольный Святой Эчмиадзин решительно осуждает недавние заявления помощника президента Азербайджана Хикмета Гаджиева в ходе посещения монастырских комплексов Гандзасар и Дадиванк, отрицающие их армянскую принадлежность и представляющие их как албанские, а также проявленное им насмешливое отношение к духовно-культурному наследию армянского народа.
Эти попытки исказить исторические факты в угоду политической целесообразности являются откровенной фальсификацией и посягательством на историческую память и духовное наследие армянского народа.

Такая практика является неприкрытым проявлением армянофобской политики, проводимой властями Азербайджана.

Очередной пропагандистский визит направлен на введение международного сообщества в заблуждение. Особенно прискорбно и тревожно то обстоятельство, что к распространению исторических фальсификаций привлекаются аккредитованные в Азербайджане иностранные дипломаты и представители международных организаций.

Первопрестольный Святой Эчмиадзин ожидает, что они дадут надлежащую оценку искажению идентичности армянских святынь, посягательствам на духовно-культурное наследие Арцаха и армянофобской политике и своим участием не будут способствовать оправданию политики присвоения армянского исторического наследия.

Армянская Апостольская Святая Церковь неоднократно предупреждала о том, что после насильственного изгнания армян из Арцаха азербайджанские власти проводят политику присвоения исторических памятников, уничтожения армянских святынь, хачкаров и кладбищ, а также уничтожения документальных свидетельств, подтверждающих их идентичность. Заявления Гаджиева являются очередным проявлением этой политики.

Продолжающиеся посягательства на армянское духовно-культурное наследие Арцаха должны получить надлежащую оценку со стороны властей Республики Армения, и в целях их предотвращения должны быть предприняты действенные шаги.

Первопрестольный Святой Эчмиадзин призывает дружественные государства, международные и национальные структуры приложить все усилия для предотвращения дальнейшего уничтожения и присвоения древнего христианского армянского наследия.

Установление прочного мира в регионе требует уважения к вере, исторической памяти и основополагающим правам народов.

Сохранение в неприкосновенности духовного наследия Арцаха, а также осуществление прав Армянской Церкви и народа, создавших это наследие, являются неотъемлемым международным обязательством.

Այսօր մեռելոց է«Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և Նրա հետ կյան...
14/09/2026

Այսօր մեռելոց է

«Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և Նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին» (Ա Թեսաղոնիկեցիներ 4.14)

«Եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք․․․։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույսը դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ․․․։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը պիտի կենդանանան» (Ա Կորնթ․ 15)

Տաղավար տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Մենք օգտագործում ենք «ննջեցյալ» բառը, քանզի հավատում ենք` նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են, քնած և մեկ օր Տիրոջով պետք է արթնանան: Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, ուստի հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Հետևաբար շատ կարևոր է Ննջեցյալի հոգու հանգստության համար կատարվող աղոթքը։

ԽԱՉՎԵՐԱՑՀայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:Խաչվերացի տոնը հիշեցնում է 7-...
13/09/2026

ԽԱՉՎԵՐԱՑ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Խաչվերացի տոնը հիշեցնում է 7-րդ դարում տեղի ունեցած պատմական իրադարձության մասին։ Այն Խաչափայտի գերությունից ազատագրման ու վերստին Երուսաղեմ վերադարձի պատմությունն է։ Այն օրը, երբ Խաչափայտը նորից բարձրացվեց ի տես հավատացյալների, և ամբողջ աշխարհը դարձյալ հիշեց Աստծո փրկագործության մեծ խորհուրդը։

Պատմությունն ավանդում է, որ 614թ-ին պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչափայտը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:

Այս դեպքից 14 տարի անց՝ 628 թվականին, Հերակլ կայսրը Ս. Խաչը վերադարձնելու համար պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով, Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:

Սուրբ Գրիգոր Տաթևացին մեզ տալիս է խորիմաստ մի ուսուցում Խաչի մասին. «Երբ պատսպարվում ենք Խաչով, այսինքն՝ թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն սրտով հաստատվում նրա վրա, երեք տեսակ բարիք ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն։ Ուստի, երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստնանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից։ Եվ հույսով ու սրտով հենվում ենք խաչի վրա, որպեսզի զորացնի մեզ՝ հաղթահարելու սատանայի զորությունը։ Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք Խաչով։ Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը»։

Սիրելիներ, երբ մենք համբուրում ենք Խաչը, երբ խոնարհվում ենք նրա առաջ, թող մեր սիրտը հիշի, որ սա միայն խորհրդանիշ չէ, այլ կենդանի զորություն, որն իր մեջ կրում է հարության ու հավիտենության խոստումը։

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑԱվետարան ըստ Մարկոսի 8.1-91 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կա...
07/09/2026

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Ավետարան ըստ Մարկոսի 8.1-9

1 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. 2 «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: 3 Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: 4 Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»: 5 Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթ: 6 Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթ նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին: 7 Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել: 8 Կերան եւ կշտացան եւ եօթ զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին: 9 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
02/09/2026

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

01/09/2026
ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑԱվետարան ըստ Մատթեոսի 23.34-3934 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օ...
01/09/2026

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Ավետարան ըստ Մատթեոսի 23.34-39

34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:

Petrosyan: Solidaritätsaufruf für Christen in Armenien und Nahost
25/08/2026

Petrosyan: Solidaritätsaufruf für Christen in Armenien und Nahost

Wiener armenischer Bischof und Vorsitzender des Ökumenischen Rates der Kirchen in Österreich in ICO-Gastkommentar tief besorgt über Lage in Armenien und im Nahen Osten

Armenisches Christentum im Nahen Osten -Geschichte, Gegenwart Zukunft
24/08/2026

Armenisches Christentum im Nahen Osten -
Geschichte, Gegenwart Zukunft

Adresse

Kolonitzgasse 11
Wien
1030

Öffnungszeiten

Samstag 09:00 - 13:30
Sonntag 11:00 - 13:30

Telefon

+4317180965

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Kultstätte Kontaktieren

Nachricht an Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich senden:

Verknüpfungen

Teilen