Revival Church of Hollywood

Revival Church of Hollywood Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Revival Church of Hollywood, Church, 10725 Penrose Street . Sun Valley, Los Angeles, CA.

Revival Church of Hollywood is Evangelical church that has been evangelizing the truth about the Gospel using modern methods to reach out to the World since 2010.

📌 Կիրակնօրյա ծառայություն | 06.21.2026https://youtu.be/kMa6zmwKtGY?si=CN5z84NYgZ99vd0U📖  Ես որդ եմ, ոչ թե մարդ:Այս տեսան...
06/24/2026

📌 Կիրակնօրյա ծառայություն | 06.21.2026
https://youtu.be/kMa6zmwKtGY?si=CN5z84NYgZ99vd0U

📖 Ես որդ եմ, ոչ թե մարդ:

Այս տեսանյութում մենք ուսումնասիրում ենք Սաղմոս 22-ի խորհրդավոր և մարգարեական տողերի մեջ։ Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը, և ինչպե՞ս է այն կապված Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, Նրա զոհաբերության և մեր փրկության հետ։

Մենք ուսումնասիրում ենք «թոլաթ» (կարմիր որդ) անվանումը և դրա հետաքրքիր կենսական ցիկլը, որը վառ պատկերն է այն բանի, թե ինչպես Հիսուսը կամավոր բարձրացավ խաչի փայտին՝ մեր մեղքերը մաքրելու համար։

Այս պատգամը նաև հայրերի տոնի առթիվ է, որտեղ քննարկում ենք.
🔹 Ո՞րն է հոր իսկական դերը ընտանիքում։
🔹 Ինչպե՞ս կարող է Քրիստոսի օրինակը ոգեշնչել մեզ լինել ավելի լավ հայրեր, պաշտպաններ և առաջնորդներ։
🔹 Ինչո՞ւ է կարևոր հարգել և «ծածկել» մեր ծնողների արմատները, նույնիսկ եթե կան սխալներ։

Սա ոչ միայն ուսուցում է, այլև կոչ՝ փոխելու մեր մոտեցումը հայրությանը, ներողամտությանը և ընտանեկան արժեքներին։

📖 I am a worm, not a human.

In this video, we examine the mysterious and prophetic verses of Psalm 22. What is the meaning behind this expression, and how is it connected to the crucifixion of Jesus Christ, His sacrifice, and our salvation?

We explore the Hebrew term "Tolath" (the scarlet worm) and its fascinating life cycle, which serves as a vivid illustration of how Jesus willingly climbed the "tree" (the cross) to cleanse our sins and provide eternal life.

This message also celebrates Father's Day, discussing:
🔹 What is the true role of a father in the family?
🔹 How can Christ’s example inspire us to be better fathers, protectors, and leaders?
🔹 Why is it vital to honor and "cover" the roots of our parents, even when mistakes were made?

This is more than just a sermon; it is a call to transform our approach to fatherhood, forgiveness, and family values. May this message bless your heart and home.

📌 Ես որդ եմ, ոչ թե մարդ : I am a worm, not a human. 06.21.2026📖 ...

Կիրակնօրյա ծառայություն || 6/22/2026
06/22/2026

Կիրակնօրյա ծառայություն || 6/22/2026

Happy Father’s Day!
06/22/2026

Happy Father’s Day!

«Աղոթքի Սար», բարեխոսական աղոթքի ծառայություն || 20 Հունիսի, 2026թ.Աղոթքի նախաճաշ RCOH եկեղեցու աղոթքի ծառայության թիմի ...
06/20/2026

«Աղոթքի Սար», բարեխոսական աղոթքի ծառայություն || 20 Հունիսի, 2026թ.
Աղոթքի նախաճաշ RCOH եկեղեցու աղոթքի ծառայության թիմի հետ։
Շնորհակալություն բոլորիդ ձեր անձնուրաց ծառայության համար։ Շնորհակալություն ամեն շաբաթ առավոտյան վաղ արթնանալու և ամբողջ եկեղեցու համար աղոթելու համար։ Օրհնություններ ձեզ։ Կհանդիպենք ամռան վերջում։

🙏🏻«Աղոթքի Սար» բարեխոսական աղոթքի ծառայություն 06.20.2026Ամեն շաբաթ, ժամը 7:00-ին, տեղի է ունենում բարեխոսական աղոթքի ծա...
06/19/2026

🙏🏻«Աղոթքի Սար» բարեխոսական աղոթքի ծառայություն 06.20.2026

Ամեն շաբաթ, ժամը 7:00-ին, տեղի է ունենում բարեխոսական աղոթքի ծառայություն: Դուք կարող եք մեզ գրել ձեր աղոթքի խնդրանքները` ձեզ համար հարմար ձևաչափով: Մենք սիրով կաղոթենք ձեզ համար։

📖 «Որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Մատթեոս 18:20

🙏🏻"Prayer Mountain" Intercessory Prayer Ministry 06.20.2026

Every Saturday at 7:00 AM, we hold our intercessory prayer service. We invite you to share your prayer requests with us in any format that is convenient for you. It would be our privilege to pray for you.

📖"For where two or three are gathered together in My name, I am there in the midst of them." — Matthew 18:20

📘 Աստված երբեք ոչինչ չի արել և երբեք ոչինչ չի անի Իր Խոսքից դուրս: Սա անփոփոխ, հավիտենական ճշմարտություն է: Այն հնարավոր...
06/17/2026

📘 Աստված երբեք ոչինչ չի արել և երբեք ոչինչ չի անի Իր Խոսքից դուրս: Սա անփոփոխ, հավիտենական ճշմարտություն է: Այն հնարավոր չէ փոխել:

Բայց երբեմն մենք այնպես ենք վարվում, կարծես դա այդպես չէ՝ ամեն կերպ փորձելով կառչել Աստծուց: Մենք լաց ենք լինում, աղոթում ենք, ծոմ ենք պահում… Սակայն միշտ չէ, որ գիտակցում ենք, որ Աստծո գրված Խոսքն այն է, ինչ հենց Ինքը՝ Աստված է տվել մեզ՝ Իր Էությունը, Իր կամքն ու Իր ճանապարհները ճանաչելու համար:

Հովհաննես առաքյալը գրում է.
📖 «Սկզբում էր Խոսքը, և Խոսքը Աստծո մոտ էր, և Խոսքը Աստված էր… Ամեն ինչ Նրանով եղավ…» (Հովհաննես 1:1,3):

🙏 Մենք համաձայնում ենք, որ ամեն ինչ արարվել է Աստծո կողմից: Բայց կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե հատկապես ինչ է մեզ փոխանցում Հովհաննեսը. ամեն ինչ արարվել է ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ:

Տեսնո՞ւմ եք, այն Գիրքը, որը մենք անվանում ենք Սուրբ Աստվածաշունչ, պարզապես Աստծո մասին պատմող մի Գիրք չէ: Դա գրված Խոսքն է, որի միջոցով Աստված հայտնում է Իրեն մարդուն:

Խաչվելուց մի քանի ակնթարթ առաջ Հիսուսն աղոթում էր Իր աշակերտների համար.

Աշակերտների նման մենք էլ ենք սրբագործված ճշմարտությամբ, այսինքն՝ Աստծո Խոսքով: Բայց ուշադրություն դարձրեք. դա վերաբերում է նաև հենց Հիսուսին: Նա ասաց. «Ես Իմ անձը նվիրում եմ» կամ, ինչպես գրված է թարգմանություններից մեկում, «Ես Իմ անձը սրբացնում եմ»:

Ինչպե՞ս Հիսուսն Իր անձը սրբացրեց: Ճշմարտության միջոցով: Աստծո Խոսքի միջոցով: Մենք սրբագործվում ենք միևնույն ճանապարհով:

Կիրակնօրյա ծառայություն | 06.16.2026📖  Արձակի՛ր Բենիամինին : Այս զորավոր պատգամով մենք եզրափակում ենք «Հին Ուխտի նահապետ...
06/16/2026

Կիրակնօրյա ծառայություն | 06.16.2026
📖 Արձակի՛ր Բենիամինին :

Այս զորավոր պատգամով մենք եզրափակում ենք «Հին Ուխտի նահապետները» քարոզաշարքը: Այսօր Սուրբ Հոգին յուրաքանչյուրիս ուղղում է մի կարևոր հարց. ո՞վ է կամ ի՞նչն է քո կյանքի այն «Բենիամինը», որին դու ամուր բռնել ես մահացու գրկախառնությամբ և բաց չես թողնում: Դա կարող է լինել բնավորության գիծ, մեղք, վատ սովորություն կամ կործանարար հարաբերություններ:

Աստված մատը դրել է դրա վրա, որովհետև կամենում է, որ դու ազատ արձակես այն: Քանի դեռ դու բաց չես թողել քո Բենիամինին, քո 40 օրվա ճանապարհը կարող է վերածվել 40 տարվա անապատի: Հիշի՛ր, Աստծո մեջ անտաղանդ մարդ չկա: Նա քո մեջ մանկուց պարգև է դրել, որը պատրաստվում է բարձրացնել:

Այս տեսանյութում դուք կլսեք՝

Ինչպե՞ս հասկանալ, թե որն է քո կյանքի «Բենիամինը» և արձակել այն:

Ինչպե՞ս են Աստծո տված շնորհներն ու տաղանդները մեզ տանում մեծամեծների առաջ:

Ինչպե՞ս ազատվել կործանարար հարաբերություններից՝ պահելով ճիշտ դիստանցիա:

Ինչու՞ ես դու գտնվում Աստծո ծրագրի էպիկենտրոնում, նույնիսկ եթե հիմա անապատում ես:

📖 Release Benjamin.

In this powerful message, we conclude our series on the Patriarchs of the Old Testament. Today, the Holy Spirit asks a crucial question: What is the "Benjamin" in your life that you are holding onto with a deadly grip? Is it a toxic relationship, a character flaw, or a past habit?

God has placed His finger on it because He wants you to release it. Until you let go, your journey through the wilderness will keep turning into years of wandering. God has placed unique gifts and talents within you since childhood. It is time to distance yourself from destructive relationships, stop counting past injustices, and allow Jesus to lead you to victory.

In this video, you will discover:

How to identify and release your "Benjamin."

The power of hidden gifts and how they bring you before greatness.

How to handle toxic relationships with Christian wisdom and healthy distance.

Why your wilderness is actually the epicenter of God's perfect plan.

Address

10725 Penrose Street . Sun Valley
Los Angeles, CA
91352

Opening Hours

12:30pm - 2:30pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Revival Church of Hollywood posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Revival Church of Hollywood:

Shortcuts

Share

Category