Armenian Apostolic Church of Glendale

Armenian Apostolic Church of Glendale St. John Garabed Armenian Apostolic Church of Hollywood

04/07/2026

2026 թ․ ապրիլի 6-ը դարձավ նոր հույսի և լույսի օր գլենդելահայության համար։ Վաղ առավոտյան արևի նորաբաց, ջերմացնող շողերը, ոսկեզօծ բոցերի պես ճեղքելով ամպերը, իջնում էին...

...@topfans
11/27/2025

...

@topfans

Հայութեան համար հոգեւոր ճգնաժամի այս տագնապալի օրերուն աղօթքի մէջ թաթախենք մեր ողջ էութիւնը։

Աղօթքը դարձնենք հայելին մեր ներաշխարհին, ու հաւատքի քաջութիւնը վերապրինք ինքնակամ զմեզ նորոգութեան առաջնորդելու Աստուծոյ օգնականութեամբ։

Մաքրութեան կոչը մեզի կը հասնի մեր հաւատաւոր ժողովուրդի սրտաբուխ աղօթքով արտասանուած։

Մեր սրբազան պատարագի խորհուրդ խորինը կը պարտաւորեցնէ բոլորս՝ աղօթելու եւ ուխտ կատարելու սրտաբաց խոստովանութեամբ.

Մեղա՜յ քեզ, Աստուած ամենակարող, քանզի պատուիրաններուդ քաղցրութիւնը ըմբոշխնելու փոխարէն թաղուեցանք անօրէնութիւններու գիրկը։

Մեղա՜յ քեզ, հաւատաւոր ժողովուրդ, որովհետեւ թերացանք ու տկարացանք ծառայութեան մեր կոչմանը մէջ եւ քու տառապած հոգիին ծալքերուն մէջ չկարողացանք վերքերուդ որպէս բալասան աւետելու՝ Աստուծոյ խօսքը։

Մեղա՜յ քեզ, սուրբ եւ անմահ Քրիստոսահիմն Հայ եկեղեցի, որ սրբարաններուդ անբասիր մաքրութեան եւ հազարամեայ նուիրական ու սրբազան ժառանգութեան արժանի չեղանք։

Հոգեւոր առերեսման, ներհայեցողութեան եւ ինքնաքննութեան հրամայականը՝ անկեղծ խոստովանութեամբ եւ զղջումով, մեր հոգեւոր եւ ազգային կեանքի ապաքինման եւ նորոգութեան առաջին կարեւոր քայլն է։ Քանզի ճշմարտութիւնը առաւել է, քան ճիշտ ըլլալը. Արիստոտելի խօսքով՝ «Պլատոնը սիրելի է ինձ, բայց ճշմարտութիւնը՝ առաւել սիրելի»։

Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս յստակօրէն կ’ըսէ՝ «Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Յովհ. 8։32)։ Այդ ակնյայտ ճշմարտութիւնն այն է, որ եկեղեցի եւ պետութիւն չեն կրնար մարտնչիլ իրարու դէմ, այլ պարտին փոխադարձ զօրակցութեամբ, սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն ծառայելու մեր ազատ եւ անկախ Հայաստանի ինքնիշխան պետականութեան եւ ժողովուրդին։

Այս է մեր խօսքը, այս պիտի ըլլայ ողջ հայ հոգեւորականութեան տեսիլքն ու յանձնառութիւնը։ Զգաստութեան հրամայականն ու վերածնունդի անհրաժեշտութիւնը կը պարտաւորեցնեն, որ Հայց. Եկեղեցւոյ սպասաւորներս հոգեւոր առաքելութեան մէջ առաւել հաստատուն մնանք մեր ողջ էութեամբ։

Արդ, սրտագին կ’աղերսենք մեր հարազատ զաւակաց, որ հաստատուն եւ աներեր մնան իրենց հաւատքի մէջ ի Յիսուս Քրիստոս, քանզի ինքն է ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը յաւիտեանս յաւիտենից (Յովհ. 14։6)։ Ամէն։

Յովնան Արք. Տէրտէրեան
Միաբան Ս. Էջմիածնի,
Առաջնորդ Հիսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի

Thanksgiving is not only the day when we share a delicious meal, but also the moment when we gather with our parents, br...
11/25/2025

Thanksgiving is not only the day when we share a delicious meal, but also the moment when we gather with our parents, brothers, and sisters to share the warmth of our hearts. On this day, we give thanks to God and to one another for every blessing and small success we have. And in this moment of togetherness, we learn to be grateful for everything we already have in our lives.

Գոհաբանության տոնը միայն այն օրը չէ, երբ համեղ ճաշ ենք կիսում, այլ երբ մեր ծնողների, եղբայրների և քույրերի
հետ հավաքվում ենք միասին՝ մեր սրտերի ջերմությունը կիսելու համար։ Այդ օրը մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն և իրար՝ ունեցած յուրաքանչյուր
օրհնության ու փոքրիկ հաջողության համար: Եվ այդ միասնական պահին սովորում ենք գոհ լինել այն ամենից,
ինչ արդեն ունենք մեր կյանքում:

09/26/2025

Մեկ Բառով, Տոն Վարագա Սուրբ Խաչի

09/19/2025

Մեկ Բառով, ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա

09/11/2025

Մեկ Բառով, Խաչվերաց

09/04/2025

Մեկ Բառով, խուլ և համրի բժշկումը

08/28/2025

Մեկ Բառով, փոթորիկի խաղաղեցում

08/21/2025

Մեկ Բառով, Աստված և չարը չեն կարող միաբան լինել

08/14/2025

Մեկ Բառով, Վերափոխումն Ս․ Աստվածածնի

Գլենդելի Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ տէր Մանուկ Մարգարյանը մասնակցեց հրշեջապետ Ջեֆ Բրուքսի երդմնակալության արարողո...
08/09/2025

Գլենդելի Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ տէր Մանուկ Մարգարյանը մասնակցեց հրշեջապետ Ջեֆ Բրուքսի երդմնակալության արարողությանը։ Մարգարյանը մաղթում է Ձեզ ամենայն բարիք Ձեր պատասխանատու ծառայության մեջ։

Parish priest Fr. Manuk Markaryan of Glendale Apostolic Church attended the swearing-in ceremony of Fire Chief Jeff Brooks. Fr. Manuk wishes you all the best in your dedicated service.



08/07/2025

Մեկ Բառով, Բարեկենդան Աստվածածնի պահոց

Address

1015 N. Central Avenue
Los Angeles, CA
91202

Opening Hours

Monday 8am - 8pm
Tuesday 8am - 8pm
Wednesday 8am - 8pm
Thursday 8am - 8pm
Friday 8am - 8pm
Saturday 8am - 8pm
Sunday 8am - 8pm

Telephone

+17472930030

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Apostolic Church of Glendale posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Armenian Apostolic Church of Glendale:

Share