Armenian Apostolic saint Sarkis church

Armenian Apostolic saint Sarkis church St. Sarkis Armenian Apostolic Church

04/15/2026
03/25/2026
Սիրելի հավատացյալներ,Մարտի 11-ին, ժամը 18։00-ին հրավիրում ենք բոլորիդ Գլենդելի Սուրբ Սարգիս եկեղեցի մասնակցելու Հանգստյա...
03/11/2026

Սիրելի հավատացյալներ,

Մարտի 11-ին, ժամը 18։00-ին հրավիրում ենք բոլորիդ Գլենդելի Սուրբ Սարգիս եկեղեցի մասնակցելու Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին եկեղեցու սրահում տեղի կունենա Միջինքի ավանդական արարողությունը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանու...
02/15/2026

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է:
Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության մեջ նախածնողները՝ Ադամն ու Եվան, ապրում էին անմեղ ու երջանիկ կյանքով մինչև դրախտից վտարումը: Առաջին մարդը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:16-17): Ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը դրախտի մեջտեղումն է, խորհրդանշում է պահքը:
Դրախտային կյանքը Ադամի ու Եվայի համար երանական կյանք էր, բարի կենդանություն՝ Աստծո ներկայությամբ: Չկար ոչինչ, որ տրտմեցներ մարդուն, ընդհակառակը, նա ապրում էր անսպառ երկնային հավիտենական ուրախության մեջ, քանի որ վայելում էր Աստծո անմիջական ներկայությունը: Սակայն մարդը, մեղանչելով, կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում: Նա սկսեց ապրել մարմնական կյանքով:
Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է իր երջանիկ վիճակը, իսկ Մեծ պահքը՝ խորհել տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը:
Բարեկենդանի օրը, բնականաբար, չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում: Մարդը չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ՝ Եկեղեցին հորդորում է չափավորություն:
Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձգվող շրջանը, ճոխ սեղանները զարդարում են չափից ավելի կերակուրների բազմազանությամբ, որի արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող: «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16):
Սողոմոն իմաստունը մեղրի մասին է խոսում, բայց մենք պետք է ընդհանրացնենք, քանի որ ամեն ինչի մեջ չափն է գովելի, և անչափը՝ պարսավելի: Եթե ցանկանում ենք իրոք ուրախ լինել բարեկենդանի օրը, պետք է խո

Սիրելիներ,  Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Այդ առիթով հունվարի 31...
01/28/2026

Սիրելիներ,

Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։
Այդ առիթով հունվարի 31-ին` շաբաթ օրը, Գլենդելի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելու է տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի մատաղի օրհնություն և հյուրասիրություն։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին` սկիզբը ժամը 10։30։

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոնԴրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստ...
08/17/2025

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ ՀիսուսՔրիստոս:

Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար ...
07/27/2025

Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել ն...
07/17/2025

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է

Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում:

https://armchurch.am/app

Address

332 N Pacific Avenue
Glendale, CA
91203

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Apostolic saint Sarkis church posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Armenian Apostolic saint Sarkis church:

Share

Category