ԱՍՏԾՈ ԲԱՆԱԿ Եկեղեցի

ԱՍՏԾՈ ԲԱՆԱԿ Եկեղեցի The Christian Army Church is a Prophetic Movement that is on a mandate to establish and expand the kingdom of God on earth.

Եկեղեցու բացումը տեղի է ունեցել Գլենդելի Սուրբ Պետրոս Հայ Առաքելական եկեղեցում, իսկ հետագայում այն շարունակվել է Թահանգայի Վերդուգո Հիլս Չորս Անկյուն եկեղեցում:

Աստված ինձ ուղարկել է Ավետարան քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։1 Կորնթացիս 1:17՜՜՜՜...
08/13/2025

Աստված ինձ ուղարկել է Ավետարան քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։

1 Կորնթացիս 1:17
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜

Մարդիկ հայտնի են դառնում իրենց գործերով, Քրիստոսն էլ հայտնի դարձավ իր գործով՝ խաչի վրա։ Պատկերացրեք Աստված սիրո նամակ է գրում մարդկության և դա անում է գրագրի միջոցով։ Այսպիսով նամակի հեղինակը Հայր Աստվածն է, գրողը Սուրբ Հոգին, թուղթը, որի վրա գրվում է այն խաչափայտն է, որի վրա Քրիստոս խաչվեց և նամակի վրայի տառերը Քրիստոս ինքը։ Եթե ուզում ես կարդալ Աստծո սիրո նամակը, ապա պետք է կարողանաս կարդալ Քրիստոսին և հասկանալ Քրիստոսի խաչվելու իմաստը։ Պողոսը զգուշացնում է վերևի համարում, որ կա բաներ, որոնք կարող են իմաստազրկել Քրիստոսի կատարածը խաչափայտին։ Ոչ թե այն ունակ է իմաստազրկվելու, ո՛չ, այն միշտ արդիական է՝ նույնիսկ 2000 տարի անց, բայց խոսքերի իմաստությամբ քարոզչությունը կարող է իմաստազրկել Քրիստոսի խաչի վրա կատարածը կոնկրետ քեզ համար։

Աստված մեզ անարժաններիս

* ընդհունում է,
* ներում է,
* թողություն է տալիս,
* վերականգնում է,
* վերամիավորում է իր հետ,
* առաջնորդում է,
* լուսավորում է

և այս ամենը Քրիստոսի խաչի վրա կատարածի պատճառով, այլապես, ոչինչ չկար և չկա, որ Աստծուն մղի մեր այս անարդար աշխարհին բարիք անելու։

Թող Քրիստոսի կատարածի իմաստը խաչի վրա, որպես մի լույս ծագի այս օր քո սրտիդ մեջ և դու կարողանաս ընկալել և հասկանալ Քրիստոնեական հավատի էությունը, իմաստը և կարևորությունը քեզ և քո սիրելիների համար։

Եղիր օրհնված

#Աստված #ԵրկնայինՀայր #ՍիրոՆամակ #ՍուրբՀոգի #ՔրիստոսիԽաչ #Փրկություն #ՀովհաննեսՋուլֆայան

06/14/2025

Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։

Հռոմեացիս 6:16
"""""""""""""""""

Ոչ մեկին մի մեղադրի աշխարհին ստրկացնելու մեջ, որովհետև դու ինքդ ես քեզ ներկայացնում ծառա ուրիշներին:

Ինչի՞.

Որովհետև այդպիսով մարդ իրեն ավելի ապահով, ավելի իմաստալից է զգում: Այստեղ հարց է առաջանում. -Եթե պիտի քո անձը ինչ որ մեկին ծառա ներկայացնես, ինչի՞ Աստծո և արդարության ծառա չլինես: Եվ եթե Աստծուն և արդարությանն ես ծառայելու, ինչի՞ չանես ամենայն հնազանդությամբ:

Միակ մեկը, ով արժան է, որ դու իր ծառան լինես, Աստված է, Արդարությունն է, Սրբությունն է, Հավատքն է, Սերն է... Ներկայացրու քո անձը, որպես արդարության ծառա և հնազանդվիր կատարյալ հնազանդությամբ:

06/10/2025

Այս երգը սրտի աղոթք է և հիշեցում՝ դիմելու Աստծուն՝ մեր Ստեղծողին, ով մեզ տալիս է ուժ և լույս: Եթե փնտրում ես հույս կամ կարևորում հավատը, թող այս երգը բարձրացնի քո հոգին: 🙏✨

❤️ Նշիր մեկին, ում անհրաժեշտ է այս հաղորդագրությունը:
📢 Տարածիր՝ ոգեշնչելու ուրիշներին:

#ՆորԵրաժշտություն #ՔրիստոնեականՊաշտամունք #ՀայՀավատ #ԱստվածՍերէ #ՀոգևորԱրթնացում #ՀայՔրիստոնյա #ՊաշտամունքայինԵրաժշտություն #ՀավատիՃանապարհորդություն #ՃանաչիրԱստծուն

“Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում է...
10/07/2023

“Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։ Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։”

‭‭Մատթեոս‬ ‭8‬:‭23‬-‭27‬
՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛՝՛

Ուզու՞մ ես իմանալ հավատում ես, թե’ ոչ, նայիր տես, թե արդյոք ինչպե՞ս ես արձագանքում փոթորկի ու ալեկոծության ժամանակ, այ’ն ժամանակ երբ կորչելու վտանգի մեջ ես: Նրանք զարմացան թե ինչպիսի’ մարդ է սա, որ հողմերը ու լիճն էլ հնազանդվում են իրեն, այդ դեպքից առաջ նրանք նաև ականատես էին եղել, թե ինչպե’ս են դևերը հնազանդվում, ծառն էր հնազանդվում, հիվանդություններին էր դիմում և հրաման տալիս, որ լքեն և նրանք հնազանդվում էին, ձկանն էր հրաման տալիս, որ կոպեկ բերի ու տա Պետրոսին և նա հնազանդվում էր, վերջապես Հիսուսը քարոզում էր իշխանությունով, ոչ թե փարիսեցիների նման: Ինչպիսի՞ մարդ էր Հիսո’ւս, եթե ոչ թերհավատությունից ու անհավատությունից զու’րկ, կատարյալ և ամբողջական Աստծո հավատքով լեցո’ւն և հարու’ստ:

11/24/2020
Այս վիդիոն տեղադրել էի YouTube-ում 2 տարի առաջ, բայց այն հասանելի չէր հանրությանը, որովհետև արգելք էի դրել, այն պատճառով...
10/14/2020

Այս վիդիոն տեղադրել էի YouTube-ում 2 տարի առաջ, բայց այն հասանելի չէր հանրությանը, որովհետև արգելք էի դրել, այն պատճառով, որ դեռ ժամանակը չէր այն հանրայնացնելու, մինչև որ այս օր Աստված ինձ ասեց, որ եկել է ժամանակը, որ ես վերցնեմ արգելքը և այն հանրայնացնեմ, ցավոք այն հանրայնացնելուց հետո ամսաթիվը ցույց է տալիս այս օրվանից և ոչ 05.05.2018-ից երբ տեղադրեցի այն: Այն ինչ կատարվում է այսօր Հայ-Ադրբեջանական սահմանին, Աստված հայտնել էր դեռ 2 տարի առաջ, ոչ թե լոկ ինֆորմացիայի համար, այլ, որովհետև Աստծո Բանակ եկեղեցուն Աստված կոչ էր անում շարունակ և անդաթար մնալ աղոթքի մեջ, որովհետև այս պատերազմը պետք է լիներ, բայց թե ինչպես այն կավարտվի կախված է մեր աղոթքներից: Եվ Աստված ինձ ասեց, որ եթե շարունակենք մնալ աղոթքի մեջ, ոչ թե մեր բութ մատերը կկտրվեն, այլ բութ մատի չափով քարտեզի վրա հող կգրավենք և կարձանագրենք մեր հերթական փառավոր հաղթանակը Աստծով: Տարածեք որպեսզի ամեն Քրիստոնյա Հայ տեսնի և քաջալերվի ու շարունակի մնալ աղոթքի մեջ հարատև:

Մարգարեություն Հայաստանի Հանրապետության սահմանների վրայով: Christian Army Church Pastor: Prophet John (Hovhannes) Julfayan Website: www.ChristianArmyChurch.c...

Քանի չես փոխել աշխարհայացքդ, չես կարող փոխել աշխարհը: Քրիստոնյաններիս առաքելությունը աշխարհը փոխելն է:
07/10/2020

Քանի չես փոխել աշխարհայացքդ, չես կարող փոխել աշխարհը: Քրիստոնյաններիս առաքելությունը աշխարհը փոխելն է:

Address

1631 Maria Street
Burbank, CA
91504

Opening Hours

Thursday 7:30pm - 9:30pm
Sunday 7:30pm - 9:30pm

Telephone

+18188089791

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՍՏԾՈ ԲԱՆԱԿ Եկեղեցի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share