05/21/2026
Սիրելի հարազատներ, բարեկամներ, ընկերներ եվ իմ կյանքի ճանապարհի սիրելի ուղեկցներ,
Երեկ, երբ կարդում էի ձեր շնորհավորանքը, համոզվեցի, որ մեր կյանքի ամենամեծ հարստությունը տարիները չեն, այլ այն սրտերը, որ հիշում են քեզ սիրով եվ աղոթքով։ Ձեր խոսքերը պարզապես շնորհավորանք չէր, դրանք լույս էին, ջերմություն, օրհնություն եվ Աստուծո ներկայությունն էին հիշեցնում իմ կյանքում։
Այս աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ ժամանակ չեն գտնում նույնիսկ միմյանց լսելու, դուք ժամանակ գտաք հիշելու, գրելու, սիրելու։ Եվ հավատացեք յուրաքանչյուր բառ հասավ սրտիս։
Ես խորապես շնորհակալ եմ ձեր սիրո, բարության եվ աղոթքների համար։ Թող Աստված ձեր կյաքնը լցնի այն նույն ուրախությամբ որով դուք լցրեցիք իմ օրը։ Թող ձեր տներում երբեք չպակասի սերը, խաղաղությունը, առողջությունը եվ Աստուծո օրհնությունը։
Եվ եթե կյանքում մթություն լինի, հիշեք` մի բարի խոսք կարող է դառնալ լույս մի ամբողջ հոգու համար..........
Երեկ դուք այդ լույսը դարձաք ինձ համար։
Աղոթարար
Տ. Խաժակ
Dear family and friends,
Yesterday I realized that life's greatest blessing is not the years we live, but the hearts that remember us with love.
Your messages were more then birthday wishes, they were light, kindness, and blessings to my soul.
Thank you for love, prayers, and warm words.
May God bless you and your families always.
With love and gratitude
Fr. Khajag