Armeniska Apostoliska Kyrkan I Stockholm

Armeniska Apostoliska Kyrkan I Stockholm Vänligen skriv för frågor eller📞 mellan kl 17:00-20:00
Tel: 08-31 00 37, [email protected] Ստոկհոլմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Տաճար Աստծո և բնակարան Սուրբ Հոգու, Որ Քեզանից Սուրբ Ավազանով կանչեց որդեգրվելու երկնավոր Հորը։Այսօր Քո մեջ կամեցավ պատա...
16/06/2026

Տաճար Աստծո և բնակարան Սուրբ Հոգու, Որ Քեզանից Սուրբ Ավազանով կանչեց որդեգրվելու երկնավոր Հորը։

Այսօր Քո մեջ կամեցավ պատարագվել անարատ Գառը։
Եվ ես եկա Քո դռների առաջ և աղաչում եմ Քեզ մաքրիր ինձ վերստին լվացմամբ, սրբի՛ր մեղքերից և արժանի արա մտնելու Սուրբ Սեղանիդ առաջ` երկրպագելու.

Ամեն 🙏🏽💜

Սուրբ Հովհան Ոսկեբերան

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի




Website: https://armeniskakyrkansverige.se

Ապրե՛ք այնպես, որ ձեր աղոթքը լինի ոչ թե սովորություն, այլ շնչառություն, սերը՝ ոչ թե զգացմունք, այլ ընտրություն, ներելը՝ ...
13/06/2026

Ապրե՛ք այնպես, որ ձեր աղոթքը լինի ոչ թե սովորություն, այլ շնչառություն, սերը՝ ոչ թե զգացմունք, այլ ընտրություն, ներելը՝ ոչ թե թուլություն, այլ ազատություն, և ապաշխարությունը՝ ոչ թե ամոթ, այլ Վերադարձ։
Ամէն 🙏🏽💜

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի




https://armeniskakyrkansverige.se/

Աղոթք շրջանավարտի💜Տեր Աստված ամենակալ, Արարիչ երկնքի և երկրի. Քեզ եմ խնդրում խոնարհված անձովս և գթություն հայցում Քեզանի...
12/06/2026

Աղոթք շրջանավարտի💜

Տեր Աստված ամենակալ, Արարիչ երկնքի և երկրի. Քեզ եմ խնդրում խոնարհված անձովս և գթություն հայցում Քեզանից:

Լսի՛ր, Տեր, մեր աղաչանքները և ընդունիր Քո ծառաների խնդրանքը ու պարգևիր Քո առատ ողորմությունը բոլոր հավատացյալներին, և մանավանդ մեզ՝ շրջանավարտներիս, որ կամենում ենք ստանալ Քո օրհնությունը ու լինել աստվածահաճո և բարեվաստակ մարդիկ՝ գործակցությամբ մեր Տիրոջ և Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի:

Եվ Դու, մարդասեր և ողորմած Տեր, ինչպես որ սկզբից օրհնեցիր մեր նախահորը՝ Ադամին, և նրա բոլոր ժառանգներին՝ պարգևելով նրանց կարողություն՝ ամեն բան անել, օրհնի՛ր նաև մեզ ու հաջողի՛ր մեր բոլոր գործերը՝ հեռու պահելով չար սովորություններից, աշխարհի խաբեական պատրանքներից, որոնցով մարդիկ կորցնում են իրենց հոգիները:

Արդ, խնդրում եմ Քեզ, բարերար և բազումողորմ Աստված, նայի՛ր մեր երկրպագությանը, խոնարհվի՛ր Քո ծառաների աղաչանքին և լսի՛ր մեր խնդրանքը, քանի որ Քեզ ենք ապավինում միայն և Քո առատ ողորմությունն ու զորությունն ենք փափագում:

Տեր, օրհնի՛ր մեզ և մեր բոլոր ուսուցիչներին՝ արդյունավետ դարձնելով նրանց վաստակն ու աշխատանքը:

Ամրապնդի՛ր, Տեր, մեզ մեր մտքի մեջ՝ Քո առջև միշտ բարին խորհել, խոսել և գործել և փրկիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:

Քո երկնային թագավորության գանձերով վարձատրի՛ր մեր ուսուցիչներին, և մենք, գոհանալով՝ կփառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
Ամեն 🙏🏽💜


#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի



#Շրջանավարտ


Տոն Կաթողիկե Սուրբ ԷջմիածնիԱրարատյան դաշտում իջավ Միածին Որդին և ոսկե մուրճով ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվեր...
07/06/2026

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին և ոսկե մուրճով ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվեր Իր լուսախորանը՝ Սուրբ Էջմիածինը։ Այդտեղից պիտի տարածվեր կենսատու լույսը ողջ աշխարհում։

Ըստ պատմիչների՝ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ Գ թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրոք (301–303 թթ․), Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու առաջին տարիներին։ Սուրբ Էջմիածինը դարձավ հայ եկեղեցու հոգևոր կենտրոնը և բոլոր եկեղեցիների մայրը։

Սուրբ Էջմիածինը համարվում է աշխարհում առաջին պետականորեն քրիստոնյա ժողովրդի՝ հայերի առաջին քրիստոնեական տաճարը և հավատքի ու հարության խորհրդանիշը։

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո՝ Հոգեգալստին հաջորդող երկրորդ կիրակի օրը՝ հիշեցնելով մեզ Եկեղեցու նշանակության և Աստծու հետ հանդիպման վայրի մասին։

Ստոքհոլմի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդ

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի





https://armeniskakyrkansverige.se/aktuella-handelser

youtube.com/watch?is=RvWNjp4QEpqBMonn&v=Yf2uESP68Qk&feature=youtu.be

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր 🙏🏽💜Դիոկղետիանոս կայսեր օրոք Սուրբ Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմ...
02/06/2026

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր 🙏🏽💜

Դիոկղետիանոս կայսեր օրոք Սուրբ Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, և գլխատել: Նրա մարմինը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Ստոքհոլմի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդ

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի





https://armeniskakyrkansverige.se/aktuella-handelser

«Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է»։(Մարկոս 10:14)Հո...
01/06/2026

«Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է»։
(Մարկոս 10:14)

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ երեխաները պարզապես ապագան չեն․ նրանք մեր ներկան են, մեր հույսը և Աստծո տված ամենաթանկ պարգևներից մեկը։

Այս օրը կոչ է ոչ միայն շնորհավորելու, այլ նաև վերաիմաստավորելու մեր պատասխանատվությունը՝ պաշտպանելու, սիրելու, լսելու և արժևորելու յուրաքանչյուր երեխայի։ Անկախ ազգությունից, լեզվից, հավատքից կամ սոցիալական պայմաններից՝ յուրաքանչյուր երեխա արժանի է խաղաղ մանկության, սիրո, կրթության և արժանապատիվ կյանքի։

Երեխաների միջազգային օրվա գաղափարը տարիների ընթացքում միավորել է տարբեր ժողովուրդների ու մշակույթների՝ մեկ կարևոր ուղերձի շուրջ․ երեխաների բարեկեցությունը մարդկության ընդհանուր պատասխանատվությունն է։

Թող մեր երեխաները մեծանան սիրո, խաղաղության և հավատքի միջավայրում։ Թող նրանց աչքերի լույսը երբեք չմարի, որովհետև հենց երեխաներն են աշխարհի լույսը և վաղվա օրվա հույսը։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը ❤️💙🧡🤍 🎈🎈🎈

Ստոքհոլմի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդ

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի







Այսօր մեր սիրելի եւ անգին Մայրերի Տոնն է Շուէտ 💖Միածին Որդու եւ Աստուածամոր հովանու տակ ըլլան աշխարհի բոլոր թանկագին մայ...
31/05/2026

Այսօր մեր սիրելի եւ անգին Մայրերի Տոնն է Շուէտ 💖

Միածին Որդու եւ Աստուածամոր հովանու տակ ըլլան աշխարհի բոլոր թանկագին մայրերը։

Շնորհաւոր սիրելի մայրեր եւ օրհնեալ Կիրակի բոլոր մեր սիրելի հագատացեալ համայնքին🙏🏽💖

Ստոքհոլմի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդ

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի






Արարատյան շաբաթ. հայոց դարձի և հավատքի հաղթանակի պատմությունըՀոգեգալուստից մեկ շաբաթ անց հայ եկեղեցական տոների օրացույցո...
30/05/2026

Արարատյան շաբաթ. հայոց դարձի և հավատքի հաղթանակի պատմությունը

Հոգեգալուստից մեկ շաբաթ անց հայ եկեղեցական տոների օրացույցում սկսվում է ամենափառահեղ շրջաններից մեկը՝ «Արարատյան» շաբաթը։ Այս օրերին հիշատակվող իրադարձությունները ուղղակիորեն կապված են 301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական ընդունման հետ։

Առանցքային 3 պատմական իրադարձությունները.

Կույսերի նահատակությունը. Հռոմից փախած քրիստոնյա կույսերը ապաստանում են Վաղարշապատում։ Հռիփսիմեն հրաժարվում է դառնալ Տրդատ Մեծ թագավորի կինը, ինչի պատճառով նա և իր 32 հավատակիցները նահատակվում են։

Լուսավորչի ելքը Վիրապից. Կույսերի սպանությունից հետո Տրդատ արքան ծանր հիվանդանում է։ Նրան բուժում է 13 տարի Խոր Վիրապում բանտարկված Գրիգոր Լուսավորիչը, ում աղոթքներով արքան ապաքինվում է, և քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։

Սուրբ Էջմիածնի հիմնադրումը. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, որտեղ Աստծո Միածին Որդին ոսկե մուրճով հարվածում է հեթանոսական մեհյանին, վեր է խոյանում հայ հավատքի առաջին տունը՝ Սուրբ Էջմիածինը։

Եկող շաբաթվա տոների օրացույցը.

Երկուշաբթի (Հունիսի 1) – Ս. Հռիփսիմյանց կույսերի տոն
Երեքշաբթի (Հունիսի 2) – Ս. Գայանյանց կույսերի տոն
Հինգշաբթի (Հունիսի 4) – Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինեսի տոն
Շաբաթ (Հունիսի 6) – Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Կիրակի (Հունիսի 7) – Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն

Այս օրերին Մայր Աթոռից դեպի համապատասխան եկեղեցիներ հանդիսավոր թափորով դուրս են բերվում սուրբ Հռիփսիմեի, սուրբ Գայանեի և սուրբ Հովհաննես Մկրտչի նվիրական մասունքները, որպեսզի առ Աստված աղոթքով զինված և նվիրական փափագ ունեցող յուրաքանչյուր քրիստոնյա հնարավորություն ունենա մոտենալու և համբուրելու մասունքարանները՝ իր հետ տանելով սուրբ մասունքներից բխող աստվածային օրհնությունն ու փրկության հույսը:

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի




Website: https://armeniskakyrkansverige.se

”Վստահեք Աստծուն, Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա ա...
29/05/2026

”Վստահեք Աստծուն, Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա այն հաղթահարելու միջոցը”:

Պողոս Առաքյալ
Ա Կորնթացիներին 10:13

”Lita på Gud. Han kommer inte att låta er utsättas för en prövning som är större än ni kan bära. Och när prövningen kommer ska han också visa er vägen ut, så att ni kan övervinna den”.

Aposteln Paulus
Första Korinthierbrevet 10:13

#ՀայԱռաքելականՍուրբեկեղեցի
#հայառաքելականեկեղեցի




https://armeniskakyrkansverige.se/

Adress

Parkvägen 1, Solna
Stockholm

Aviseringar

Var den första att veta och låt oss skicka ett mail när Armeniska Apostoliska Kyrkan I Stockholm postar nyheter och kampanjer. Din e-postadress kommer inte att användas för något annat ändamål, och du kan när som helst avbryta prenumerationen.

Dela