11/04/2026
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ
Ուրբաթ` ապրիլի 10-ին, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Տիրան եպս. Պետրոսյանի հանդիսապետությամբ Սոդերթելիո Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն։
Ներկա էին Արժանապատիվ Տեր Մկրտիչ քհն. Գրիգորյանը, Եկեղեցու Հոգևոր Հովիվ Արժանապատիվ Տեր Վաղարշ քհն. Իսախանյանը, Բարեշնորհ Օհան Սարկավագ Պետրոսյանը, Եկեղեցու վարչության մեծարգո անդամները, խորանի սպասավորներ և եկեղեցու հավատացյալները։
Սրբազան Հայրն իր գնահատանքը և օրհնությունը բերեց Տեր Վաղարշին, եկեղեցու վարչությանը, Տիկնանց միությանը և եկեղեցու բոլոր սպասավորներին` եկեղեցու պայծառությանն ուղղված բոլոր ջանքերի համար, ապա ուրախություն հայտնեց հավատացյալներին հանդիպելու առիթի և համայնքի` եկեղեցուն կապված լինելու համար։ Սրբազանը ուրախություն հայտնեց Տեր Մկրտիչ քահանայի և բոլոր սպասավորների ներկայության և աղոթակցության համար։
Ապա Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, իսկ ավարտին եկեղեցու սրահում անմիջական և ջերմ զրույց ունեցավ ներկա ժողովրդի հետ։ Ուշ երեկոյան հանդիպում ունեցավ Հոգևոր Հովվի, Եկեղեցու Վարչության, Տիկնանց միության, երիտասարդների և խորանի սպասավորների հետ` քննարկելով բազմաթիվ ծրագրեր։