Մալմոյի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւն

  • Hem
  • Sverige
  • Malmö
  • Մալմոյի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւն

Մալմոյի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւն Armeniska Apostoliska Kyrkans ungdomsförbund i Malmö

16/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

———

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։

Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։

Ս. եւ Անմահ Պատարագ եւ Հոգեհանգստեան կարգ - ընդհանուր տարեկան ժողով – 26/9–2026Սիրելիներ,Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը...
13/09/2026

Ս. եւ Անմահ Պատարագ եւ Հոգեհանգստեան կարգ - ընդհանուր տարեկան ժողով – 26/9–2026

Սիրելիներ,

Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Betania եկեղեցիին մէջ: Հասցեն՝ Föreningsgatan 32։

Պատարագիչ՝ Տէր Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը՝ Գրիգոր Կիւլտալեան սարկավագի մասնակցությամբ:

Սուրբ Պատարագի աւարտից հետո պիտի կատարուի Հոգեհանգստեան կարգ:

Պատարագեն ետք պիտի ճաշենք եկեղեցու սրահի մեջ։ Կը խնդրենք ձէր հետ բերել ձէր անուշահամ ուտելիքները միասին ճաշելու համար։

Ճաշելէն ետք ընդհանուր տարեկան ժողով պիտի կայանա որտեղ պիտի ներկայացվի Մալմոյի եկեղեցական վարչության 2025-ի տարեկան գործնեությունը և ֆինանսական հաշվետվությունը և պիտի խօսվի նաեւ ապագայ ծրագիրներու մասին:

Բոլորիդ ներկայութիւնը շատ կարեւոր է:

Շնորհակալութիւն,

Մալմոյի Հայ եկեղեցական Համայնքի վարչություն:

_______________________________________________________________________

Helig Liturgi och Requiemceremoni – årets kyrkomöte – 26 september 2026

Kära vänner,

Med stor glädje vill vi meddela att en helig liturgi kommer att hållas i Betaniakyrkan, Föreningsgatan 32, lördagen den 26 september kl. 12.00.

Liturgin kommer att förrättas av prästen Ter-Stepanos Hovhanesyan, tillsammans med diakonen Gregor Guldalian.

Efter liturgin samlas vi i kyrkans matsal för en gemensam lunch. Vi ber alla som planerar att närvara att ta med sig en maträtt, så att vi tillsammans kan dela och njuta av era goda hemlagade rätter.

Därefter hålls årets kyrkomöte, under vilket kyrkostyrelsens verksamhetsberättelse och ekonomiberättelse för år 2025 kommer att presenteras. Vi vill därför understryka vikten av att så många som möjligt närvarar vid mötet.

Med vänliga hälsningar,
Armeniska Apostoliska Kyrkostyrelsen i Malmö

02/09/2026
01/09/2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
_______

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը։ Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, միաժամանակ ազգային ու հոգևոր անանց արժեքներով սնում ազգի արժանավոր զավակների, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։

Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2):

Թող Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և առատապես օրհնի ու զորացյալ պահի աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն:

Սիրելիներ,Շաբաթ օրը օգոստոսի 29-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Betania եկեղեցիին մէջ։ Ս. Պատարագը մատուցեց Տէր Ստեփանոս քա...
31/08/2026

Սիրելիներ,

Շաբաթ օրը օգոստոսի 29-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Betania եկեղեցիին մէջ։

Ս. Պատարագը մատուցեց Տէր Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը՝ Սարգիս Բրուտեան դպիրի մասնակցությամբ:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ Ս․ Պատարագի ավարտից հետո, տեղի ունենացավ Խաղողօրհնէքի արարողություն։

Շնորհակալութիւն,

Մալմոյի Հայ եկեղեցական Համայնքի վարչություն:

_____________________________________________________________________________

Kära vänner,

Lördagen den 29 augusti 2026 firades en helig liturgi i Betaniakyrkan.

Gudstjänsten leddes av prästen Ter-Stepanos Hovhanesyan, med assisterad av korgossen Sarkis Broudian.

I samband med firandet av Jungfru Marias upptagning till himlen, Guds heliga moder, hölls även den traditionsenliga välsignelseceremonin av vindruvor.

Med varma hälsningar,

Armeniska Apostoliska Kyrkostyrelsen i Malmö

Հիշեցում՝ Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօն եւ Խաղողօրհնէք – 29 augusti 2026Սիրելիներ,Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը օգո...
27/08/2026

Հիշեցում՝ Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօն եւ Խաղողօրհնէք – 29 augusti 2026

Սիրելիներ,

Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին Սուրբ Աստուածածնայ Վերափոխման տօնին առիթով տեղի պիտի ունենայ Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ խաղողօրհնէք՝ Betania եկեղեցիին մէջ: Հասցեն՝ Föreningsgatan 32։


Պատարագը պիտի մատուցէ արժանապատիւ Տէր Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը՝ Սարգիս Բրուտեան դպիրի մասնակցությամբ:


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Վերափոխման տոնին կապակցությամբ կատարվելու է խաղողօրհնության կարգ և Պատարագի ավարտին, տեղի կունենա Խաղողօրհնէքի արարողություն։


Ովքեր որ ցանկանում են, կարող են իրենց հետ խաղողի ողկույզներ բերել, որպեսզի արարողության ընթացքում խաղողները օրհնվեն:

Պատարագեն ետք պիտի ճաշենք եկեղեցու սրահի մեջ։ Կը խնդրենք ձէր հետ բերել ձէր անուշահամ ուտելիքները միասին ճաշելու համար։

Շնորհակալութիւն,
Մալմոյի Հայ եկեղեցական Համայնքի վարչություն:

____________________________________________________________________________

Påminnelse: Jungfru Marias upptagning till himlen & välsignelseceremoni av vindruvor – 29 augusti 2026

Kära vänner,

Med stor glädje inbjuder vi er att delta i firandet av Jungfru Marias upptagning till himlen lördagen den 29 augusti 2026 kl. 12.00 i Betaniakyrkan, Föreningsgatan 32.

Den heliga liturgin kommer att förrättas av prästen Ter-Stepanos Hovhanesyan, tillsammans med korgossen Sarkis Broudian.

I slutet av den heliga liturgin äger den traditionsenliga välsignelsen av vindruvor rum. Den som önskar få sina vindruvor välsignade är varmt välkommen att ta med sig vindruvor till gudstjänsten.


Därefter samlas vi i kyrkans matsal för en gemensam lunch. Vi
ber alla som vill delta att gärna ta med sig något att bjuda på, så att vi tillsammans kan dela och njuta av varandras goda, hemlagade rätter.


Vi ser varmt fram emot att få fira denna heliga högtid tillsammans med er och dela denna glädjerika dag i gemenskap!

Med varma hälsningar,
Armeniska Apostoliska Kyrkans styrelse i Malmö

16/08/2026
Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօն եւ Խաղողօրհնէք - 29/8–2026Սիրելիներ,Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը օգոստոսի 29-ին, ժամ...
16/08/2026

Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօն եւ Խաղողօրհնէք - 29/8–2026

Սիրելիներ,

Սիրով կտեղեկացնենք որ շաբաթ օրը օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին Սուրբ Աստուածածնայ Վերափոխման տօնին առիթով տեղի պիտի ունենայ Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ խաղողօրհնէք՝ Betania եկեղեցիին մէջ: Հասցեն՝ Föreningsgatan 32։

Պատարագը պիտի մատուցէ արժանապատիւ Տէր Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը՝ Գրիգոր Կիւլտալեան սարկավագի եւ Սարգիս Բրուտեան դպիրի մասնակցությամբ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Վերափոխման տոնին կապակցությամբ կատարվելու է խաղողօրհնության կարգ և Պատարագի ավարտին, տեղի կունենա Խաղողօրհնէքի արարողություն։

Ովքեր որ ցանկանում են, կարող են իրենց հետ խաղողի ողկույզներ բերել, որպեսզի արարողության ընթացքում խաղողները օրհնվեն:

Պատարագեն ետք պիտի ճաշենք եկեղեցու սրահի մեջ։ Կը խնդրենք ձէր հետ բերել ձէր անուշահամ ուտելիքները միասին ճաշելու համար։

Շնորհակալութիւն,

Մալմոյի Հայ եկեղեցական Համայնքի վարչություն:

____________________________________________________________________________

Jungfru Marias upptagning till himlen & välsignelseceremoni av vindruvor – 29 augusti 2026

Kära vänner,

Med stor glädje inbjuder vi er att delta i firandet av Jungfru Marias upptagning till himlen lördagen den 29 augusti 2026 kl. 12.00 i Betaniakyrkan, Föreningsgatan 32.

Den heliga liturgin kommer att förrättas av prästen Ter-Stepanos Hovhanesyan, tillsammans med diakonen Gregor Guldalian samt korgossen Sarkis Broudian.

I slutet av den heliga liturgin äger den traditionsenliga välsignelsen av vindruvor rum. Den som önskar få sina vindruvor välsignade är varmt välkommen att ta med sig vindruvor till gudstjänsten.

Därefter samlas vi i kyrkans matsal för en gemensam lunch. Vi ber alla som vill delta att gärna ta med sig något att bjuda på, så att vi tillsammans kan dela och njuta av varandras goda, hemlagade rätter.

Vi ser varmt fram emot att få fira denna heliga högtid tillsammans med er och dela denna glädjerika dag i gemenskap!

Med varma hälsningar,

Armeniska Apostoliska Kyrkans styrelse i Malmö

Adress

Malmö

Webbplats

Aviseringar

Var den första att veta och låt oss skicka ett mail när Մալմոյի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւն postar nyheter och kampanjer. Din e-postadress kommer inte att användas för något annat ändamål, och du kan när som helst avbryta prenumerationen.

Genvägar

Dela