Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի - Թեհրան

  • Home
  • Iran
  • Tehran
  • Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի - Թեհրան

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի - Թեհրան Այս էջը պատկանում է Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցուն (کلیسای گریگور روشنگر مقدس)
This page belongs to St Gregory The Illuminator Church of Tehran

1981 թւականից եկեղեցական արարողութիւնները կատարւում են «Սուքերեան» սրահում, մինչեւ Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու աշխատանքների սկսումը՝ 1983 թւականին։
Զէյթուն քաղաքամասի հայ բնակչութեան մեծ փափագն էր եկեղեցի ունենալը։ Երկար սպասելուց յետոյ՝ վերջապէս իրականացաւ այդ ցանկութիւնը եւ նրանք բախտ ունեցան՝ տեսնելու մի եկեղեցի, ուր կարող էին իրենց աղօթքները մատուցել Աստծուն։
Եկեղեցու հողամասը գնելու նպատակով՝ Տէր Գրիգոր աւ. քհնյ. Տէր-Պետրոսեանի նախագահութեամբ եւ քաղաքամասի մի շարք ազնւահոգի անձանց օժանդակութեամբ 1979 թւականին կեանքի կոչւեց Հանգանակիչ մարմին, որով գնւեց 1600 քառ. մետր տարածութեամբ հողամաս։ Հետագայում Թեմական խորհրդի միջոցով գնւեցին յարակից երկու բնակարաններ, որոնցով ներկայում եկեղեցու տարածքը կազմում է 1834.5 քառ. մետր։ Ունի ընդհանուր առմամբ 450 քառ.մետր կառուցւածք, իսկ եկեղեցուն յատկացւած կառոյցը կազմում է 340 քառ.մետր։ Գմբէթի բարձրութիւնը յատակից 19.90 մետր է, որը ամենաբարձրն է Թեհրանի հայոց միւս եկեղեցիների գմբէթների համեմատ։ Եկեղեցու երկարութիւնը շուրջ 26 մետր է, լայնքը՝ 19.30 մետր։ Կառուցման համար օգտագործւել են՝ մետաղ, աղիւս եւ ցեմենտ շինանիւթերը։
Եկեղեցու զանգերը բերւել են Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցուց, որոնցից մէկի վրայ մակագրւած է 1896 թւականը։
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հողի օրհնութեան արարողութիւնը կատարւեց 1976 թւականին։
Եկեղեցու կառուցման աշխատանքներն աւարտւեցին 1982 թւականի ամռանը։ Օծումը կատարւեց 1983 թւականի ուրբաթ Յունւարի 14-ին՝ Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ։

Address

St. Gregory The Illuminator Church, Shahid Royan, Majidiyeh
Tehran
1633

Opening Hours

Tuesday 08:00 - 14:00
Wednesday 08:00 - 14:00
Thursday 08:00 - 14:00
Friday 08:00 - 14:00
Saturday 08:00 - 14:00
Sunday 08:00 - 14:00

Telephone

+982122302332

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի - Թեհրան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share