20/07/2025
Հանիր ինձ բանտից, արձակիր կապանքներից, Պոկիր ինձ պրկող իմ շղթաներից,Փրկիր խեղդվելուց, Ազատիր տագնապներից, քանդիր երկաթներից,Հանիր ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտությունից, Հանգստացրու նեղություններիցՓարատիր վշտերս, սփոփիր տխրություններս, Հանդարտեցրու խռովություններս,Ամոքիր լացս, ցրիր հեծություններս, Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց,Աստված ողորմության և պարգևատու քաղցրության, Հզորիդ արյան գնով փրկվածիսանտես առնելով՝ զուր մի կորցնիր. Կանգնեցրու դու ինձ, որ բազմավտանգհիվանդությունից մահվան ափն եմ հասել: