Նինոծմինդայի Հովվության ՌՋ Կենտրոն

Նինոծմինդայի Հովվության ՌՋ Կենտրոն Учебно культурный центр имени Рафаэл Джаваха при церкви св. Саркиса города Ниноцминда, Грузии.

13/09/2026
09/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ խմբերում՝
✅ Հայոց պատմության խմբակ,կարող են դիմել 10 տարեկանից սկսած:
✅Հայոց եկեղեցու պատմության խմբակ,կարող են դիմել 10 տարեկանից սկսած:
✅«Պառնաս» ասմունքի խմբակ,կարող են դիմել 10 տարեկանից սկսած:
✅«Առավոտ լուսո» երգչախումբ,կարող են դիմել 7 տարեկանից սկսած։
✅Կերպարվեստի խմբակ,կարող են դիմել 9 տարեկանից սկսած։
✅«Ծաղկազարդ» պարի խմբակ,կարող են դիմել 13 տարեկանից սկսած,(ցանկալի է տղաներ)։
✅Նախակրթարան, կարող են դիմել նախադպրոցական տարիքը։
✅Անգլերենի խմբակ, կարող են դիմել 10-13 տարեկան երեխաները։
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում ուսուցումն անվճար է:Մշտապես կազմակերպվող համերգներից, միջոցառումներից ու բաց դասերից բացի մեր սաներին հնարավորություն է տրվում ներկայանալու նաև այլ բեմահարթակներում:
Խմբակներ ընդունվել ցանկացողները,սեպտեմբերի 9-12 , ժամը 10:00-13:00 կարող են դիմել «Ռաֆայել Ջավախ»կրթամշակութային և երիտասարդական կենտրոն ( հասցե՝ ք. Նինոծմինդա, Էրզրումյան 12): Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
✅Անձնագիր կամ ծննդյան վկայական
✅Մկրտության վկայական (առկայության դեպքում)
✅Դիմում (լրացնել տեղում)։

06/09/2026
16/08/2026
Սիրելի՛ հավատացյալներ, օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խա...
13/08/2026

Սիրելի՛ հավատացյալներ, օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Օգոաստոսի 16-ին Նինոծմինդայի սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 10:00-ին կմատուցվի սուրբ պատարագ։Հավարտ պատարագի կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն։Այնուհետև Խաղողօրհնեքի արարողություն կկատարվի Նինոծմինդայի հովվության հետևյալ եկեղեցիներում՝
Փոքր Արագյալի սուրբ Ստեփանոս եկեղեցում ժամը 12:30-ին
Մեծ Արագյալի սուրբ Խաչ եկեղեցում ժամը 13:00-ին,
Սաթխայի սուրբ Մեծն Ներսես եկեղեցում ժամը 13:30-ին,
Փոքր Խանչալի սուրբ Հակոբ եկեղեցում ժամը 14:00-ին
Ջիգրաշենի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում ժամը 15:00-ին
Մամզարայի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ժամը 15:30-ին,
Մեծ Գոնդուրայի սուրբ Հակոբ եկեղեցում ժամը 16:00-ին,
Փոքր Գոնդուրայի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում ժամը 16:30-ին։

Address

Эзрумян № 16
Ninotsminda

Alerts

Be the first to know and let us send you an email when Նինոծմինդայի Հովվության ՌՋ Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share