Eglise Apostolique Arménienne de Nice, des AM, du Var et de Monaco

Eglise Apostolique Arménienne de Nice, des AM, du Var et de Monaco Bienvenue sur la page Facebook de l'Eglise Apostolique Arménienne de Nice, des Alpes-Maritimes, du Var et de Monaco.

20/01/2026

ՄԻՇՏ ՀԻՇԵՆՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԱՀԸ ՎԵՐ Է ԱՄԵՆԻՑ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

10/01/2026

Հայ Եկեղեցու անկախութիւնը դարձել է մեր ժառանգութեան սրբութիւններից մէկը, որը հայ հօտն ու հայ հովիւը պահել ու պահպանել են ամենայն նախանձախնդրութեամբ ու ջանադրութեամբ` աստուածաշնորհ ազատութեան եւ անկախութեան այդ ընկալումով յարգելով ուրիշի` նոյնքան թանկ եւ նոյնքան գնահատելի ինքնութիւնն ու առանձնայատկութիւնը: Դարերի փորձութիւնների մէջ, ազգային պետականութեան կորստի դառնագին պայմաններում Հայ Եկեղեցին անթեղել ու անաղարտ է պահել ազատութեան սրբազան գաղափարն ու ապրումը՝ հայ հոգիներում եւ ոգեշնչել հայութեան «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» պայքարը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

08/01/2026
08/01/2026
05/01/2026

🇦🇲 ⤵️
✅ ️Sainte Messe de Noël

Le mardi 6 janvier 2026, à l’occasion de la grande fête de Noël et de l’Épiphanie, en la Cathédrale Saint-Jean-Baptiste de Paris, la Sainte Messe solennelle sera célébrée par S.E. Mgr. Krikor Khachatryan, Primat du Diocèse de France de l’Église Apostolique Arménienne.

🕤 9h30 : Office des matines
🕥 10h30 : Célébration de la Sainte Messe
🕧 12h30 : Bénédiction de l'eau

✅️ Սուրբ Ծննդեան Պատարագ

Երեքշաբթի, 6 Յունուար 2026-ին, Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնին առիթով Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր Տաճարի մէջ առաջնորդական հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ պիտի մատուցանէ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տէր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեան։

🕤 Ժամերգութիւն՝ ժամը 9:30-ին
🕥 Ս․ Պատարագ՝ ժամը 10:30-ին
🕧 Ջրօրհնէք՝ ժամը 12:30-ին

05/01/2026

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների
________

Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։

ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։

գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։

դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով։

05/01/2026
20/12/2025

Արդարև, մենք մեծաթիվ ժողովուրդ չենք և երբեք չենք եղել: Բայց մեր հավատը` գործերի փոխված, դարձրել է մեզ մեծագործ ժողովուրդ: Հավատի գործերով մենք մարմնավորել ու հաստատել ենք մեր սերն առ Աստված:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

20/12/2025

Rencontre avec les membres de l’Association des Arméniens de Bretagne

Trois membres de l’Association des Arméniens de Bretagne, basée à Rennes, M. Martin Hovhanessian, M. Garik Karapetyan et M. Sargis Mardanyan, ont rendu visite à Son Excellence Monseigneur Krikor Khachatryan afin d’échanger sur un projet d’ouverture d’une église apostolique arménienne en Bretagne.

Depuis dix ans, ce sujet fait l’objet de discussions au sein de la communauté, mais n’a jamais pu aboutir. Lors de cet échange, Monseigneur Krikor a présenté les démarches nécessaires, ainsi que les premiers projets envisageables pour concrétiser cette initiative.

Nous espérons que ces échanges porteront bientôt leurs fruits et permettront de renforcer la présence de notre Église dans la région.

Adresse

281 Boulevard De La Madeleine
Nice
06000

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Eglise Apostolique Arménienne de Nice, des AM, du Var et de Monaco publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter Le Lieu De Culte

Envoyer un message à Eglise Apostolique Arménienne de Nice, des AM, du Var et de Monaco:

Partager

Type