03/05/2026
Ter Komitas Tigranyan Այսօր Մարսէյլի Սուրբ Հակոբ եկեղեցում տիրում էր առանձնահատուկ հոգևոր շունչ․ մեր սիրելի Տեր Կոմիտասը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ լցնելով ներկաների սրտերը հավատով և հոգևոր խաղաղությամբ։
Սրբազան այս խորհուրդը իր օրհնյալ ներկայությամբ պատվեց Ֆրանսահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Գրիգոր Սրբազան Եպիսկոպոս Խաչատրյանը՝ իր հայրական օրհնությամբ ու ներկայությամբ առավել բարձրացնելով օրվա խորհրդավորությունն ու փառքը։
Թող այս շնորհալի օրը դառնա նոր հավատքի զորացման, սիրո և հույսի աղբյուր բոլորիս համար...