Paroisse de l'Eglise Apostolique Arménienne St-Pierre St-Paul d'Alfortville

Paroisse de l'Eglise Apostolique Arménienne St-Pierre St-Paul d'Alfortville Notre Église est forte des enseignements de notre Seigneur Jésus-Christ et de la tradition des St Per

02/06/2026
01/06/2026
01.02.06.26 - Sainte HripsiméAujourd'hui c'est la Sainte Hripsimé une des vierges martyre.D'après certains historiens, S...
01/06/2026

01.02.06.26 - Sainte Hripsimé
Aujourd'hui c'est la Sainte Hripsimé une des vierges martyre.
D'après certains historiens, Sainte Hripsimé, était une descendante de la famille impériale de Rome qui prit la fuite avec nombre d'autres femmes chrétiennes, à cause des persécutions. Une des vierges, du nom de Gayané, était à leur tête. Elles vinrent en Arménie, s'établi­rent à proximité de la Cité de Vagharchabad, où elles trouvèrent un pressoir abandonné, et y vécurent.
Elles assuraient leur vie par la fabrication et la vente de colliers de perles ( chapelets ). Certains avaient cru qu'elles étaient au nom­bre de 37, mais selon l'historien Khorenatzy, elles étaient plus de 70.
Le Roi Tiridates d'Arménie, qui était encore un païen à cette épo­que, voulut épouser Sainte Hripsimé et ordonna qu'elle lui fut ame­née dans son palais.
Quand Hripsimé fut conduite devant le Roi, elle refusa de renier sa foi chrétienne, et refusa également l'offre de mariage du Roi.
Alors, le Roi Tiridates appela Sainte Gayané à son palais, et lui demanda de persuader Hripsimé de se soumettre à son ordre. Mais, au contraire, Gqyané dit à Hripsimé de ne pas se soumettre, et de poursuivre sa résistance, même jusqu'au martyre.
Du fait de sa bravoure, Sainte Gayané souffrit de grandes tortu­res. Hripsimé aussi resta résolue dans sa foi. Toutes les deux, par la suite, s'échappèrent du Palais du Roi Tiridates, et retournèrent dans leur demeure.
Sur l'ordre du Roi Tiridates, des bourreaux vinrent chez les vier­ges. Ils torturèrent Hripsimé. Ils lui tranchèrent la langue, coupèrent son corps en morceaux et les mirent sur un bûcher pour les brûler. Ils firent aussi mourir toutes les autres vierges dans des tortures dia­boliques et parmi elles Gayané.
Le martyre de ces vierges eut lieu la dernière année de l'empri­sonnement de Saint Grégoire l'Illuminateur dans la fosse du puits. Lorsque Saint Grégoire fut libéré, il rassembla immédiatement leurs reliques, les enterra, et fit construire pour chacune un martyrium, les désignant " Hripsimyantz " et " Gayanyantz ".
Dans l'Eglise Arménienne, la célébration du souvenir de Hrip­simé et des autres vierges a lieu chaque année au commencement de l'été sous le nom de " Hripsimyantz et Gayanyantz Gouyser " ( avant la fête commémorant la libération de Saint Grégoire l'Illuminateur de la basse fosse ).
Au VIlème siècle, le Catholicos Komitas écrivit un hymne pour les vierges sous le nom de " Antzink Nouviryalk " qui est chanté à l'église pendant la Fête des Vierges Hripsimyantz
Source : Vivre l'année liturgique de l'église arménienne

01-02.06.26-Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301)Հռոմում Դիոկղետիանոս կայսեր օրոք ապրում էր ճգնակյաց քրիստոնյա կույսերի մի խումբ,...
01/06/2026

01-02.06.26
-Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301)
Հռոմում Դիոկղետիանոս կայսեր օրոք ապրում էր ճգնակյաց քրիստոնյա կույսերի մի խումբ, որոնց գլխավորն էր Գայանեն: Հեթանոս կայսրը, իմանալով կույսերից մեկի՝ Հռիփսիմեի անզուգական գեղեցկության մասին, վճռել էր ամուսնանալ նրա հետ: Լսելով այդ՝ կույսերը որոշեցին գաղտնի փախչել Հռոմից: Կույսերի խումբը հեռացավ արևելք և ի վերջո ապաստանեց Հայաստանի Վաղարշապատ քաղաքի մի հնձանում: Այս մասին տեղեկանալով՝ Դիոկղետիանոսը հրովարտակ ուղարկեց հայոց Տրդատ թագավորին գտնել և ետ ուղարկել Հռիփսիմեին, իսկ եթե նրա տեսքը իրեն հաճելի լինի՝ պահել իր մոտ: Տրդատը նույնպես գերվեց Հռիփսիմեի գեղեցկությամբ ու ցանկացավ բռնությամբ իր կինը դարձնել նրան: Սակայն քրիստոնյա կույսը հավատարիմ մնաց իր ուխտին, Աստծո զորությամբ մինչև վերջ դիմադրեց հսկայական ուժի տեր արքային և փախավ արքունիքից: Այդժամ Տրդատի դահիճները հետապնդելով գազանաբար խոշտանգեցին Հռիփսիմեին և ապա՝ նրա նահատակության վայր ժամանած և նրա մարմինը թաղել խնդրող 32 կույսերին, ինչպես նաև՝ հնձանում մնացած Մարիանե կույսին: Այնուհետև թագավորի հրամանով դաժանաբար սպանվեց Գայանեն իր երկու ընկերուհիների հետ: Կույսերի նահատակությունից հետո ս. Գրիգոր Լուսավորիչը հողին հանձնեց 9 օր անթաղ մնացած նրանց սուրբ նշխարները, որոնք անուշահոտություն էին բուրում, և նրանց նահատակության վայրերում կառուցեց վկայարաններ: Ս. Հռիփսիմեի և 32 կույսերի վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին, ս. Մարիանեի վկայարանի տեղում՝ Ս. Շողակաթը, իսկ ս. Գայանեի և 2 կույսերի վկայարանի տեղում՝ Ս. Գայանե եկեղեցին: Հռիփսիմյան կույսերի նահատակության հիշատակին է նվիրված Կոմիտաս I կաթողիկոսի (615-628) կողմից ստեղծված «Անձինք նուիրեալք» հանրահայտ շարականը:

31/05/2026

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՌԻԹՈՎ
___________

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքները։

Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։

Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։

Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի։

28/05/2026
26/05/2026

Քահանայից ժողովի հայտարարությունը

————

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։

Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։

Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։

Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հակականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։

Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։

Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։

Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ։

Adresse

4 Rue Komitas
Alfortville
94140

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Paroisse de l'Eglise Apostolique Arménienne St-Pierre St-Paul d'Alfortville publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Partager