14/04/2025
14 ապրիլ 2025, Լայպցիգի Հայ Մշակութային Միությունը Լայպցիգի Սբ. Նիկոլա եկեղեցում ոգեկոչեց Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված 110-րդ տարելիցը:
Միջոցառման սկզբին երգեհոնով հնչեց «Տեր ողորմեա», ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Սբ. Նիկոլա եկեղեցու հոգևոր հովիվը: Բացման խոսքով հանդես եկավ Անահիտ Բաբայանը, Լայպցիգի միջազգային համագործակցության վարչության խորհրդի ղեկավար Տիկին Գաբրիելե Գոլդֆուսը,
Բեռլինում ՀՀ դեսպանի անունից խոսք ասաց դեսպանի խորհրդական Լուսինե Դավթյանը, Ավետարանական եկեղեցու հովիվ ՝ Էննօ Հաակսը:
Ծրագրում հնչեց հայկական դուդուկ, «Սարերի հովին մեռնեմ», «Նոր ծաղիկ», «Սիրտ իմ սասանի» երգերը: Տ. Հակոբ քհն. Հակոբյանը կատարեց «Բարեխոսական Աղոթք՝ Սրբոց Բյուրավոր Նահատակացն Հայոց Ցեղասպանության» կարգը:
Միջոցառումը փակվեց գերմաներեն և հայերեն աղոթքներով: