Աստծո Տուն Կորտրեյկ

Աստծո Տուն Կորտրեյկ Քրիստոնեական հայախոս եկեղեցի

12/09/2026
10/09/2026

«Հարցեր» հաղորդաշար։ Դաստիարակություն։

🗓️ Դիտեք ամբողջական տարբերակը շաբաթ օրը՝ Սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին։

10/09/2026

Եբրայեցիներ 10:24–25

«Եվ հոգ տանենք միմյանց նկատմամբ՝ սիրո և բարի գործերի մղելու համար։ Չթողնենք մեր մեկտեղ հավաքվելը, ինչպես ոմանք սովորություն ունեն, այլ միմյանց քաջալերենք…»

Մարկոս 10:14–16

«Թողե՛ք երեխաներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց…»
«Եվ նրանց գիրկն առնելով՝ ձեռքերը նրանց վրա դրեց ու օրհնեց նրանց»։

05/09/2026
03/09/2026

«Աստծո Տուն» Եկեղեցին Կորտրեյկում ՝ 16 տարեկան 🙌

03/09/2026

«Հարցեր» հաղորդաշար Թեմա՝ Գայթակղվել և գայթակղել։

Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել շաբաթ՝ ժամը 10:00-ին։

«Աստծո Տուն» եկեղեցին Կորտրեյկում,  տոնեց իր հիմնադրման 16-ամյակը⛪️Այս գեղեցիկ առիթով մենք մեկտեղվեցինք՝ միասին տոնելու,...
01/09/2026

«Աստծո Տուն» եկեղեցին Կորտրեյկում, տոնեց իր հիմնադրման 16-ամյակը⛪️

Այս գեղեցիկ առիթով մենք մեկտեղվեցինք՝ միասին տոնելու, Աստծուն փառաբանելու, գոհություն և շնորհակալություն հայտնելու այս տարիների ընթացքում Իր առաջնորդության, օրհնությունների և Իր եկեղեցու՝ Քրիստոսի մարմնի համար։

Տոնական օրը հատկապես ուրախացրեցին մեր երեխաները՝ իրենց գեղեցիկ երգ և արտասանությամբ։ Նրանց անմիջականությունն ու ժպիտները լցրեցին սրահը ջերմությամբ և ուրախությամբ։

Այնուհետև միասին ճաշեցինք՝ շարունակելով մեր գեղեցիկ ընկերակցությունը շատ ջերմ ու ընտանեկան մթնոլորտում։

Եվս մեկ գեղեցիկ հիշողություն ավելացավ մեր եկեղեցու պատմությանը։
16 տարիների ճանապարհ՝ լի Աստծո շնորհով, սիրով և հավատարմությամբ։

Փա՛ռք Աստծուն անցած ճանապարհի համար, և թող Նա առաջնորդի ու օրհնի «Աստծո Տուն» եկեղեցին նաև գալիք տարիներին։

25/08/2026

Ֆինանսների կառավարումը միայն փողի մասին չէ։ Այն Աստծո հանդեպ մեր հավատարմության մասին է։

Սաղմոս 24։1-ն ասում է․
«Տիրոջն է երկիրը և նրա լիությունը»։

Այսինքն՝ այն ամենը, ինչ ունենք, իրականում մեր սեփականությունը չէ։ Աստված մեզ վստահել է, որպեսզի մենք ճիշտ տնօրինենք այն։

Փոքր բաների մեջ հավատարիմը մեծի մեջ էլ հավատարիմ կլինի։
Ղուկաս 16։10

Հարցն այն չէ միայն՝ որքա՞ն ունենք, այլ՝ ինչպե՞ս ենք կառավարում այն, ինչ Աստված տվել է մեզ։

Աստված ուզում է օրհնել մեզ։
Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունելու այն օրհնությունը և հավատարիմ մնալու դրա մեջ։

Եկեք սովորենք ոչ միայն ստանալ, այլ նաև տալ։
Ոչ միայն պահել, այլ նաև կիսվել։
Ոչ միայն ունենալ, այլ հասկանալ՝ ինչի համար է Աստված մեզ վստահել ունեցածը։

Մի օր մենք ինքներս մեզ հարցնելու ենք․
«Ի՞նչ արեցի այն ամենի հետ, ինչ Դու ինձ վստահեցիր, Տե՛ր»։

Ուստի այսօր որոշում կայացնենք.
ամեն ինչ, ինչ ունեմ , Նրանից է և Նրա համար է։

21/08/2026

Որպեսզի ճանաչեմ Նրան և Նրա հարության զորությունը, մասնակից լինեմ Նրա չարչարանքին, կերպարանակից՝ Նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։
‭‭Փիլիպպեցիներին‬ ‭3‬:‭10‬-‭11‬

Adresse

Bloemistenstraat 2a
Kortrijk
8500

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Աստծո Տուն Կորտրեյկ publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Raccourcis

Partager