Word of Life Church Belgium

Word of Life Church Belgium Բելգիայի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի

20/07/2026
20/07/2026
ՆախախնամությունԵսթերի գիրքը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ Աստծու անունը նույնիսկ մեկ անգամ չի հիշատակվում։ Չկան բացահա...
14/07/2026

Նախախնամություն

Եսթերի գիրքը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ Աստծու անունը նույնիսկ մեկ անգամ չի հիշատակվում։ Չկան բացահայտ հրաշքներ, չկան գերբնական միջամտություններ։ Թվում է, թե բոլոր իրադարձությունները պարզապես բնական ընթացք ունեն։ Բայց երբ ամբողջ պատմությանը նայում ենք վերջից, պարզ է դառնում, որ Աստված ամբողջ ընթացքում գործում էր։

Նա արդեն նախապես ծրագրել էր իր ժողովրդի փրկությունը։ Նա գիտեր, որ հենց Եսթերը պետք է թագուհի դառնար, որպեսզի ճիշտ ժամանակին կանգներ իր ժողովրդի համար։

Մեր կյանքում նույնպես հաճախ չենք տեսնում Աստծու ձեռքը տվյալ պահին։ Մենք ապրում ենք մեր սովորական առօրյայով, կայացնում որոշումներ, անցնում տարբեր փորձությունների միջով։ Սակայն երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ Աստված լուռ առաջնորդել է մեզ, բացել է ճիշտ դռները, փակել վտանգավոր ճանապարհները և ուղղություն տվել մեր կյանքին։

Աստծու նախախնամությունը միշտ չէ, որ աղմկոտ է։ Շատ հաճախ այն գործում է լուռ, բայց անսխալ։

Այս խոսքով մեզ հետ կիսվեց Մհեր եղբայրը։

Աստծո կամքըԱյսօրվա պատգամը մեզ հիշեցրեց, որ այս աշխարհի ամեն բան ժամանակավոր է, իսկ Աստծու կամքը՝ հավիտենական։ Երբ ընտրո...
06/07/2026

Աստծո կամքը

Այսօրվա պատգամը մեզ հիշեցրեց, որ այս աշխարհի ամեն բան ժամանակավոր է, իսկ Աստծու կամքը՝ հավիտենական։ Երբ ընտրում ենք ապրել Նրա կամքի համաձայն, մեր կյանքը հաստատվում է այն հիմքի վրա, որը երբեք չի կործանվում։

«Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան»։
Ա Հովհաննես 2:17

Այս թեմայով մեզ հետ օրհնված խոսքով կիսվեց Էդգար եղբայրը Հոլանդիայից։

Adres

Markt 10
Haacht
3150

Openingstijden

14:00 - 17:00

Telefoon

+31614911325

Meldingen

Wees de eerste die het weet en laat ons u een e-mail sturen wanneer Word of Life Church Belgium nieuws en promoties plaatst. Uw e-mailadres wordt niet voor andere doeleinden gebruikt en u kunt zich op elk gewenst moment afmelden.

Snelkoppelingen

Delen