Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège

  • Page d'Accueil
  • België
  • Ans
  • Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège

Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège Informations de contact, plan et itinéraire, formulaire de contact, heures d'ouverture, services, évaluations, photos, vidéos et annonces de Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège, Organisation religieuse, Rue des Français 257, Ans.

13/09/2026
🔔 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ • ԼԻԵԺԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Լիեժի և շրջակայքի սիրելի՛ և բարեպաշտ հայ...
31/08/2026

🔔 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ •
ԼԻԵԺԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Լիեժի և շրջակայքի սիրելի՛ և բարեպաշտ հայրենակիցներ,Լիեժի Սուրբ Խաչ կիրակնօրյա դպրոցը մեծ ուրախությամբ հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը։
📅 Գրանցման ժամկետները՝ օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ
։📝 Ինչպե՞ս գրանցվել.Յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկ: Դիմումները կարող եք լրացնել առցանց տարբերակով կամ անձամբ՝ եկեղեցուն կից դահլիճում, որտեղ մեր սիրելի ուսուցչուհի(ները)ն սիրով կսպասեն ձեզ:
👶👧 Տարիքային խումբ. 3-ից 15 տարեկան (ներառյալ)✨
Մեր մանկավարժական կազմը.
Հայոց լեզու (կրտսերների խումբ)՝ Նելլի Բաղդասարյան
Հայոց լեզու (ավագների խումբ)՝ Արմինե Գրիգորյան
⛪ Հոգևոր հովիվ՝ Հայր Մաղաքիա Պէսքիսիզեան
📍 Հասցե. Rue des Français 257, Ans, Belgium, 4430
📞 Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել. +32 465 88 78 91
Սիրով սպասում ենք մեր բոլոր փոքրիկներին և պատանիներին՝ միասին հայեցի կրթության և հոգևոր արժեքների ճանապարհը անցնելու:

ԽԱՉՔԱՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾՄԱՆ ԿԱՐԳՍիրելիներ,Խաչքարի օրհնության և օծման կարգը Լիեժում տեղի կունենա Արևմտյան Եվրոպայի Հայրապ...
20/08/2026

ԽԱՉՔԱՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾՄԱՆ ԿԱՐԳ

Սիրելիներ,

Խաչքարի օրհնության և օծման կարգը Լիեժում տեղի կունենա Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ։

Այս սրբազան արարողությունը տեղի կունենա 2026 թ. սեպտեմբերի 13-ին, Saint-Gilles եկեղեցու բակում, ի հիշատակ համայն հայ ազգի անմեղ նահատակների։

Խաչքարը կանգնեցվել է Լիեժի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու անդամ և բարերար Մուշեղյան ընտանիքի հովանավորությամբ՝ ի հիշատակ համայն հայ ազգի անմեղ զոհերի, որպես մշտնջենավոր վկայություն մեր ժողովրդի հավատքին, հիշողությանն ու գոյատևմանը։

Սիրով հրավիրում ենք համայն Բելգիահայության հոգևոր, ազգային և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր հայրենասեր հայորդիներին՝ մասնակիցը դառնալու այս խորապես իմաստալից արարողությանը։

Արարողությանը կհաջորդի հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ անմեղ նահատակների, և Սրբազան Հոր կողմից՝ պատգամ։

Վայրը՝ Saint-Gilles եկեղեցի (Église Saint-Gilles), Cr St Gilles 30, 4000 Liège
Ժամը՝ 16:30

Ձեր ներկայությունը կպատվի մեր ազգային հիշատակի այս սրբազան օրը։

Լիեժի Սուրբ Խաչ եկեղեցի

Adresse

Rue Des Français 257
Ans
4430

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter Le Lieu De Culte

Envoyer un message à Լիէժի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Église Apostolique Arménienne De Liège:

Partager