14/05/2026
(Հայերենը՝ ստորեւ)
Queridos creyentes, los felicitamos a todos, porque hoy la Santa Iglesia Apostólica Armenia celebra la Fiesta de la Ascensión de nuestro Señor Jesucristo, y también se conmemora hoy en el día histórico del traslado de la Sede Pontificia del Catolicosado desde Cilicia a Etchmiadzin en 1441.
Hoy, los hijos de nuestra Santa Iglesia celebran con gran alegría y diversas costumbres populares una fiesta dedicada a una realidad histórica que tuvo lugar hace unos dos mil años, que a primera vista debería haber sido motivo de dolor para los discípulos de Cristo y aquellos que creen en él. Se entristecieron al ver los sufrimientos y la crucifixión del Señor, pero tres días después sus corazones se llenaron de gozo ilimitado al ver al Salvador resucitar de entre los muertos.Durante cuarenta días volvieron a oír su voz, hablaron y comieron con él. Aquellos 40 días después de la Pascua perfeccionaron su fe y tuvieron plena confianza en las palabras del Señor. Por eso los apóstoles no se entristecieron al ver la ascensión del Señor, porque creyeron en las palabras de Cristo. "No se turbe vuestro corazón. Cree en Dios, cree en mí. Hay muchas cabañas en la casa de mi padre ”(Juan 14: 1-2) y“ Es bueno que me vaya. porque si no me voy, el Consolador no vendrá a ustedes, pero si me voy, se lo enviaré” (Juan 16: 7). No se afligieron porque confiaban en que el Señor siempre estaría con ellos.
Amados, también nosotros debemos regocijarnos y estar llenos de perfecta fe, como lo hicieron los apóstoles, porque la Resurrección y Ascensión de Jesucristo conectaron misteriosamente la tierra y el cielo, se convirtieron en la escalera al cielo por la cual cada uno de nosotros puede ascender. Todos somos como un niño perdido en un gran bosque, que constantemente intenta y sueña para elegir el verdadero camino a la casa de su padre entre muchos caminos. Y el Señor mismo entró en ese bosque, que es este mundo, y con Su vida nos mostró el verdadero camino que conduce al Padre Celestial. Caminemos por ese camino, recordando las palabras del Señor: "Yo estaré con ustedes siempre, hasta el fin de los tiempos" (Mateo 28:20).
Que el Señor nos proteja y nos guíe a todos y mantenga la Sede Madre de la Santa Etchmiadzin establecida por Él.
-----------
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ ամենքիդ, քանզի այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, ինչպես նաև այսօր հիշատակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայրապետական աթոռի՝ Կլիլիկիայի Սիս քաղաքից 1441թ.-ին Սուրբ Էջմիածին փոխադրվելու պատմական օրը:
Այսօր մեր Սուրբ Եկեղեցու զավակները մեծ ուրախությամբ և տարատեսակ ժողովրդական սովորություններով նշում են շուրջ երկու հազար տարի առաջ կատարված մի պատմական իրողությանը նվիրված տոն, որն առաջին հայացքից պետք է տխրության առիթ լիներ Քրիստոսի աշակերտների և նրան հավատացողների համար: Նրանք տխրել էին, երբ Տերոջ չարչարանքները և խաչելությունը տեսան, սակայն երեք օր անց նրաց սրտերը լցվեց անսահման ուրախությամբ, քանի որ տեսան հարություն առած և մահին հաղթած Փրկչին, 40 օրերի ընթացքում կրին լսեցին Նրա կենարար ձայնը, խոսեցին ու ճաշեցին Նրա հետ եւ վերջապես շոշափեցին Նրա վերքերը: Զատկից հետո ընկած այդ 40 օրերը կատարելության հասցրեցին նրանց հավատը, և նրանք կատարյալ վստահություն ունեցան Տիրոջ խոսքերի նկատմամբ: Ահա այս է պատճառը, որ առաքյալները չտխրեցին, երբ տեսան Տիրոջ համբարձումը, քանի որ վստահում և հավատում էին Քրիստոսի հետևյալ խոսքերին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ: Իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան» (Հովհ. 14 : 1-2) և «Լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16 : 7): Նրանք չտխրեցին, քանի որ վտահ էին, որ Տերը միշտ իրենց հետ կլինի, չտխրեցին, քանի որ մարդկային բնությունը տեսան փառավորված և Հայր Աստծու աջակողմում նստած:
Սիրելինե՛ր, մենք էլ պետք է ուրախանանք և լցվենք կատարյալ հավատով, ինչպես որ առաքյալները, քանի որ Հիսուս Քրիստոսի Հարությունը և Համբարձումը խորհրդավոր կերպով իրար կապեցին երկիրը և երկինքը, դրանք եղան երկրից մինչև երկինք ձգվող սանդուղք, որով կարող է բարձրանալ մեզնից յուրախանչյուրը և նստել Երկնավոր Հոր աջակողմում: Մենք բոլորս էլ մի մեծ անտառում մոլորված մանկան նման ենք, որն անդադար փորձում և երազում է բազում ճանապարհներից գտնել դեպի հայրական տուն տանող ճշմարիտ արահետը: Եվ ահա Տերն ինքն իջել է այդ անտառ՝ այս աշխարհ, եվ իր կյանքով մեզ զույց է տվել ճշմարիտ արահետը, որը տանում է դեպի Երկնավոր Հոր կոզմից մեզ համար պատրաստված բազում օթևաններ: Եկեք Տիրոջ հետևյալ խոսքերը հիշելով՝ «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը», (Մատթ. 28 : 20) քայլենք այդ արահետով և երբեք չվախենանք:
Թող Տերը պահապան ու առաջնորդ լինի ամենքիս և անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: