Holy Cross Church of Armenia, Manhattan, NYC

Call Contact the place of worship

Holy Cross Church of Armenia, Manhattan, NYC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Holy Cross Church of Armenia, Manhattan, NYC, Christian church, 580 W 187th Street, New York, NY.

The mission of Holy Cross Church of Armenia is to proclaim the Gospel of Jesus Christ in accordance with the teachings and practices of the Armenian Apostolic Orthodox Church.

11/13/2023

🔔 Ողջույն սիրելիներս,
🙏 Երկուշաբթի` նոյեմբերի 13-ից Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) շարունակում ենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Փրկիչ ու Տէր Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
✝️ Ահա գալիք շաբաթվա օրը-7-անգամ աղոթքի տեքստը, իսկ ներքևում կարող եք կարդալ հարատև աղոթքի անհրաժեշտության մասին:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:

1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷՐ ՅԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈ´Ս, ՈՐԴԻ´ ԱՍՏՈՒԾՈ. ՈՂՈՐՄԵԱ´ ԻՆՁ, ԲԱԶՄԱՄԵՂԻՍ (3 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր. ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ Սաղմոս 122
🕯Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։
🕯Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, 🕯Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ։
🕯Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։
🕯Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։
🕯Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ,
🕯Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🕯Արդեն մի քանի շաբաթ է, ինչ միաբանվում ենք աղոթքով, որի հոգևոր պտուղները երկրագնդի տարբեր անկյուններում ապրող շատ հայեր են զգացել: Մարդիկ աղոթում են ընտանիքներով ու ամրապնդվում միմյանց հետ հոգևոր կապերով, ստեղծում աղոթական աննախադեպ ցանց: Օրվա տարբեր ժամերին հնչեցվում են երկնային զանգերը ու հայցում Տիրոջ ողորմությունը մեր ազգի ու անձերի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Այս անգամ եկեք միասին 122-րդ🕯Սաղմոսով 🕯օրհներգենք Տիրոջը (Տե՛ս ստորև): Մինչև հաջորդ Կիրակի մենք կրկին մեր բերանը կվարժեցնենք Տիրոջը փառաբանելու մեջ և անգիր կանենք այդ սաղմոսը: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:
‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

* Հայր Մեր աղոթքը կոչվում է Տերունական աղոթք, որովհետև այն մեզ սովորեցրել է մեր Տէր Հիսուս Քրիստոսը Ավետարանում։ Տերունական` այսինքն Տիրոջ կողմից ուսուցանված։

10/01/2023

Սիրելի եղբայրներ ու քույրեր։ Բավական մարդիկ, ովքեր մասնակցել էին այսօրվա Էջմիածնի ուխտերթին և Պատարագին ինձ ուղարկում են այս և նմանատիպ պատկերներ, որ նկարվել են Էջմիածնի երկնքում Պատարագի ընթացքում։ Այսօր Վարագա Խաչի տոնն էր և արևի խաչաձև փայլատակումն այս նկարում մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ես չգիտեմ սա ինչպես մեկնաբանել՝ արդյոք ֆոտոլուսարձակու՞մն է այդպես, թէ իրապես հիշեցման նշան է Տիրոջից։ Իսկապես չգիտեմ։ Նման բաներ եղել են պատմության մեջ, ասենք 351թ-ին մայիսի 7-ին՝ ցերեկը ժ․ 2ին Երուսաղեմում։ Անկախ ամեն ինչից մի բան հստակ է։ Սա մեզ պետք է պարտավորեցնի։ Պարտավորեցնի դարձի գալ ու ապաշխարել։ Պարտավորեցնի լսել որ Աստված մեզ պատգամ ու կոչ ունի։ Պարտավորեցնի որ չմերժենք այդ կոչը։ Պարտավորեցնի, որ հրաժարվենք ամեն տեսակի չարությունից, սիրենք Քրիստոսին և մեր մերձավորին։ Եթե սա ձեզ պարտավորեցնում է Ավետարանը կարդալ, անհատական խոստովանության գնալ ու խոստովանել ձեր մեղքերը և ամեն Կիրակի շտապել Պատարագի, ու ձեր կյանքը նվիրել Քրիստոսին հնազանդվելու, ապա լավ։ Ուրեմն նշան է։ Իսկ եթե զուտ հետաքրքրությունից դրդված տեսաք, զարմացաք, ու անցաք ձեր առօրյա նույն մեղավոր կյանքին, ապա ոչ մի օգուտ էլ չունի։ Խնդրում եմ, հիշեք որ Քրիստոս Աստված մեզ ապաշխարության է կոչում, ու չի կարելի անտեսել ու առհամարել այդ կոչը։ - Իսկ ուխտավորներին ովքեր աղոթքով կամ իրենց ներկայությամբ մասնակցել են այս ուխտերթերին՝ Տերն օրհնի բոլորիս և ընդունելի անի մեր բոլորի ուխտը։ Թող տեսնենք այս ուխտերի պտուղները՝ մեր ազգի դարձը դեպի Քրիստոս, ապաշխարությունն ու փրկությունը։

09/03/2023

Message from the Holy Cross Church Council Chair Archdeacon Melkon Adanas on April 19, 2023

From Zvartnotz newsletter
09/03/2023

From Zvartnotz newsletter

On Sunday, August 13, 2023 is the Feast of the Assumption of the Holy Mother-of-God.After the Divine Liturgy with Very R...
08/09/2023

On Sunday, August 13, 2023 is the Feast of the Assumption of the Holy Mother-of-God.
After the Divine Liturgy with Very Rev. Father Simeon Odabashian and Archdeacon Melkon Adanas will be The Blessing of the Grapes. Hope to see you all in our beloved Holy Cross Church.

We welcome grape donations.

May God bless you all!

06/17/2023
Հարգելի Մելքոն Սարկավագ Ադանաս,Ձեր 80-ամյակի կապակցությամբ մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք։ Մ...
06/09/2023

Հարգելի Մելքոն Սարկավագ Ադանաս,

Ձեր 80-ամյակի կապակցությամբ մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ստամբուլում և Նյու Յորքում Հայ Առաքելական Եկեղեցուն Ձեր 70-ամյա նվիրյալ ծառայության համար։ Դուք մեծահոգաբար նվիրոմ եք Ձեր գերազանց գիտելիքներն ու փորձառությունը Սուրբ Խաչ եկեղեցու ծառայությանը՝ օգնելով Սուրբ Խաչին բարգավաճել ձեր առաջնորդությամբ:

Աստված օրհնի Ձեզ։

Address

580 W 187th Street
New York, NY
10033

Telephone

+12129274020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Holy Cross Church of Armenia, Manhattan, NYC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Place Of Worship

Send a message to Holy Cross Church of Armenia, Manhattan, NYC:

Shortcuts

Share