Վրաստանի Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցի

Վրաստանի Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցի Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վրաստանի Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցի, Religious organisation, Бавра, Akhalkalak.

💛
02/08/2026

💛

02/08/2026

Օրվա խորհուրդ

Օգոստոսի 2

Նա, ով ընդունում է Տիրոջ Մարմինը և ըմպում Նրա Արյունը, միավորվում է Փրկչի հետ այնպես, որ Քրիստոս բնակվում է նրա մեջ, իսկ նա՝ Քրիստոսի:

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատանեկանա հանդիպում ♥️
02/08/2026

Պատանեկանա հանդիպում ♥️

Օրվա խորհուրդ Հուլիսի 29Հույսդ դիր Աստծու վրա, նույնիսկ երբ ճանապարհը պարզ չի երևում։ Աստված հաճախ գործում է լռության մե...
29/07/2026

Օրվա խորհուրդ

Հուլիսի 29

Հույսդ դիր Աստծու վրա, նույնիսկ երբ ճանապարհը պարզ չի երևում։ Աստված հաճախ գործում է լռության մեջ և պատրաստում է այն, ինչը մենք դեռ չենք տեսնում։ Վստահիր Նրան, որովհետև Նա հավատարիմ է Իր խոստումներին։

«Վստահի՛ր Տիրոջը քո ամբողջ սրտով և մի՛ ապավինիր քո սեփական հասկացողությանը» (Առակներ 3:5)

26/07/2026

Պատանեկան հանդիպում 😊

26/07/2026

Օրվա խորհուրդ

Հուլիսի 26

Սուրբ Հաղորդությամբ մեր հոգին առողջանում է:

26/07/2026

Բակային ճամբար օր 3 💙

#Բակայինճամբարօր3
#ԲավրայիՍուրբԽաչԵկեղեցի
#21հուլիսի2026թ

Հուլիսի 21Բակային ճամբար օր 3 🩵Այս օրը մեզ համար դարձավ իսկապես հիշարժան և օրհնություններով լի։ Մեր գյուղում տեղի ունեցա...
26/07/2026

Հուլիսի 21

Բակային ճամբար օր 3 🩵

Այս օրը մեզ համար դարձավ իսկապես հիշարժան և օրհնություններով լի։ Մեր գյուղում տեղի ունեցավ նորակառույց խաչքարի բացման և օրհնության հանդիսավոր արարողությունը։ Այդ առիթով Բավրայի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո կազմակերպվեց փոքրիկ տոնական միջոցառում։ Եկեղեցու երիտասարդները գեղեցիկ երգերով ու պարերով իրենց մասնակցությունը բերեցին օրվա ուրախությանը։Այնուհետև բոլորս միասին շարունակեցինք մեր բակային ճամբարի երրորդ և վերջին օրը։ Օրը լի էր ուրախ խաղերով, սպորտլանդիայով, ծիծաղով և անմոռանալի պահերով։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր խաղերին, իսկ օրվա վերջում միասին կտրեցինք համեղ տորթը՝ նշելով մեր ճամբարի հաջող ավարտը։🤩
Ճամբարի ավարտին մեր խորին երախտագիտությունը հայտնեցինք Մխիթարյան Միաբանությանը, Հայր Գևորգին և մեր գյուղերի ժողովրդապետ Տեր Ռուբեն Միսիսյանին՝ այս երեք գեղեցիկ, ուրախ և օրհնություններով լի օրերը կազմակերպելու համար։ Թող Աստված օրհնի նրանց ծառայությունն ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հիշարժան ճամբարի իրականացման գործում։😇

Address

Бавра
Akhalkalak
0700

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վրաստանի Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share