Armenische Kirche in Deutschland

Armenische Kirche in Deutschland Die Facebook-Präsenz
der Diözese der Armenischen Kirche in Deutschland! In mehreren Städten feiern wir regelmäßig Gottesdienste.

Die Diözese der Armenischen Kirche in Deutschland umfasst derzeit rund 16 Gemeinden in nahezu allen Bundesländern. In Köln befindet sich der Sitz des Bischofs mit der Diözesankirche. Je nach Größe und Struktur der Gemeinden treffen sich die Mitglieder der Armenischen Kirche zum Beispiel zum Gottesdienst, Veranstaltungen, Samstags- oder Sonntagsschulen usw.

05/09/2026

Կիրակմուտքի Խօսք / Wort zum Sonntag
Pfarrer Vahridsch Baghdasaryan

04/09/2026
Այսօր Գերմանահայոց Թեմիբարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանիծննդեան տարեդարձն է։Սիրելի Սրբազան Հա...
20/08/2026

Այսօր Գերմանահայոց Թեմի
բարեխնամ առաջնորդ
Գերաշնորհ Տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի
ծննդեան տարեդարձն է։

Սիրելի Սրբազան Հայր,
Ջերմօրէն եւ ամենասրտագին բարեմաղթանքներով կը շնորհաւորենք Ձեր տարեդարձը։
***
Heute ist der Geburtstag unseres Primas, S.E. Bischof Serovpé Isakhanyan.

Herzlich gratulieren wir Ihnen, lieber Srpazan Hayr, und wünschen Ihnen von Herzen alles erdenklich Gute, langes, gesundes Leben und vor allem Gottes reichen Segen.

Armenische Kirche in Deutschland

Աւարտուեց Գերմանիայի Հայոց Թեմի մանկական ամառային ճամբարըՕգոստոսի 14-ին Վալենդարում իր աւարտին հասաւ Հայ Եկեղեցու Գերման...
15/08/2026

Աւարտուեց Գերմանիայի Հայոց Թեմի մանկական ամառային ճամբարը

Օգոստոսի 14-ին Վալենդարում իր աւարտին հասաւ Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի մանկական ամենամեայ ամառային ճամբարը։ Շուրջ 6 օր Գերմանիայի տարբեր քաղաքներից մօտ 40 երեխաներ միասին անցկացրին հագեցած, ուրախ ու բովանդակալից օրեր։ Ճամբարի ընթացքում նրանք խորացրին իրենց հայերէնի իմացութիւնը, սովորեցին հայկական երգեր ու պարեր, ստացան կրոնական ու եկեղեցական գիտելիքներ, միասին աղօթեցին, խաղացին, ձեռք բերեցին նոր ընկերներ։

Վերջին օրուայ առաւօտը լցուած էր առանձնայատուկ ուրախութեամբ ու ջերմութեամբ։ Ճամբարի փակման հանդէսի ընթացքում մասնակից երեխաները իրենց ուսուցիչների ղեկավարութեամբ եւ իրենց ծնողների ներկայութեամբ ներկայացրին ճամբարի օրերին իրենց սովորածը։ Նրանք ոգեւորութեամբ երգեցին հայկական մի շարք երգեր, այդ թւում՝ «Հայր մեր», «Մեր Հայրենիք», «Հայորդիք», «Հայերէն երգենք», «Փոքրիկ նաւակ», «Երեւան-Էրեբունի», ինչպէս նաեւ ներկայացրին իրենց սովորած հայկական պարերը։

Փակման հանդէսի ընթացքում ճամբարի բոլոր մասնակից երեխաներին յանձնուեցին Ամառային ճամբարին մասնակցութեան վկայականներ։

Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ով Ճամբարի ողջ ընթացքում երեխաների հետ էր, իր երախտագիտութիւնը յայտնեց Ճամբարի կազմակերպչական ողջ խմբին՝ երեխաների կողքին լինելու, իրենց ժամանակը սիրայօժար տրամադրելու եւ Ճամբարի յաջող ընթացքին իրենց կարեւոր ու անփոխարինելի ներդրումն ունենալու համար։

Փակման հանդէսն աւարտուեց Սերովբէ սրբազանի «Պահպանիչ» աղօթքով, որով նա Աստծոյ օրհնութիւնն ու պահապանութիւնը հայցեց բոլոր երեխաների, նրանց ընտանիքների եւ ճամբարի կազմակերպիչների համար։

Նաեւ այս տարուայ Ամառային ճամբարը դարձաւ մի գեղեցիկ առիթ ու հնարաւորութիւն՝ գերմանահայ երեխաներին մէկտեղելու, նրանց մէջ սերմանելու հայոց լեզուի, ինքնութեան, մշակոյթի ու հաւատքի հանդէպ սէր ու կապուածութիւն։

Շնորհակալութիւն եւ օրհնութիւն բոլոր նրանց, ովքեր իրենց նուիրումով ու աջակցութեամբ նպաստեցին այս գեղեցիկ օրերի իրականացմանը։ Կազմակերպչական խմբի անդամներն էին՝ Տ․ Այգիկ քահանայ Յովհաննիսեան, Շաքէ Զէյնալեան, Ջեմմա Մոսինեան, Արսէն Գէորգեան, Սերգէյ Մովսիսեան։

Դիւան Առաջնորդարանի

15/08/2026

Երգում եւ պարում են Առաջնորդարանի 2026 թ․ Մանկական ամառային ճամբարի երեխաները:
Singen und tanzen die Kinder des Sommercamps 2026 der Diözese.

Մանկական Ամառային ճամբարի առօրեան նկարներովDer Alltag am Sommercamp für die Kinder in Bildern
13/08/2026

Մանկական Ամառային ճամբարի առօրեան նկարներով
Der Alltag am Sommercamp für die Kinder in Bildern

Adresse

Cologne

Öffnungszeiten

Montag 10:00 - 13:00
14:00 - 17:00
Dienstag 10:00 - 13:00
14:00 - 16:30
Mittwoch 10:00 - 13:00
14:00 - 17:00
Donnerstag 10:00 - 13:00
14:00 - 17:00
Freitag 10:00 - 13:00
14:00 - 17:00

Telefon

+492217126223

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Armenische Kirche in Deutschland erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen

Kategorie