Armenian Church in Prague

Armenian Church in Prague Official page of Armenian Church in Prague, Czech Republic.

ՕԺԱՆԴԱԿԵԼ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
=======================================
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հաշվեհամար
Բանկ:Raiffeisenbank‎
ՀՀ: 777444444/5500
========================================
Շնորհակալություն մեր առաքելությունը քաջալրելու համար

25/03/2018
17/02/2018

Մեծ Պահքի կրակիները

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը

12/02/2018

Փետրվարի 14-ին, ժամը 13.00-ին բոլորիդ հրավիրում եմ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցի, որտեղ կմատուցվի ս. Պատարագ նվիրված Տեառնընդառաջ տոնին:

Տեառնընդառաջին նվիրված ժամերգություն տեղի կունենա նաեւ Բռնո քաղաքում, բայց փետրվարի 13-ին, ժամը 15.00-ին Բռնոյի Կարասկովո Նամեստի 10-ը հասցեում գտնվող եկեղեցում:

Տեառնընդառաջ տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

Տյառնընդառաջը նշվում է նաեւ ժողովրդական ավանդույթով: Տյառնընդառաջը կամ Տրնդեզը ամենատարածված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի ժողովրդական ավանդույթից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես խարույկավառությունը, որի վրայից պարտադիր պետք է թռչեն նորապսակները: Այն վառում են եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: Տոնական խարույկի խորհուրդը, ըստ քրիստոնեական ավանդույթի, կապ չունի այն հեթանոսական խարույկների հետ, որոնք այսօր վառում են շենքերի բակերում: Հայաստանում Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման եւ հարսանիքի բազմաթիվ արարողություններ:

08/01/2018
Եկեղեցիական լուրեր/Տոներ/Անդրադարձ Ա1 + Հայաստան===========================================Եկեղեցիական լուրեր/Տոներ/Անդր...
08/01/2018

Եկեղեցիական լուրեր/Տոներ/Անդրադարձ Ա1 + Հայաստան
===========================================

Եկեղեցիական լուրեր/Տոներ/Անդրադարձ Ա1 + Հայաստան
===========================================

Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հունվարի 6-ին տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան եվ Աստվածհայտնության պատարագ:

Պատարագին ներկա էին Պրահայ հայ համայնքի ներկայացուցիչները, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եվ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը` տիկնոջ հետ:

Սուրբ Ծննդյան պատարագից բացի, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց Ջրօրհնության եւ Մանուկների օրհնության կարգ: Պրահայի հայ բարերարների անունից գործածար Արմեն Անանիկյանը, որը դարձավ երեխաների կնքահայրը, նրանց հանձնեց Սուրբ Ծննդյան նվերներ:

Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հավատացյալներին ուղղված իր քարոզում նշեց, որ շատ կարեւոր է մարդկանց սրտերին հացնել Հիսուսի ծննդյան իրական խորհուրդը.

«Քրիստոսն իր ծննդով մեզ բոլորիս նոր կյանքի, նոր հույսի լույս բացեց, եւ հնարավորության տվեց ողջ մարդկությանը դուրս գալ մեղքերից եւ ապրել նոր կյանքով»:

«Հայ համայնքը սկսվում է եկեղեցով եւ դպրոցով: Եկեղեցին է այսօր մեզ բոլորիս համախմբել, միասնական դարձրել: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ դեսպանությունը: Բոլորս մեր երեխաների հետ ակտիվ եւ հաճույքով մասնակցում ենք եկեղեցական բոլոր արարողություններին: Նույնիսկ այս ցրտին չենք զլանում ամենափոքրերին էլ սայլակներով բերում ենք ու երկու ժամ մասնակցում պատարագին»,-ասաց Պրահայի հայ համայնքի անդամ Ծովինար Բեյբությանը:

Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագի վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

Ի դեպ, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը «Ա1+ »-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Պրագայում տարեկան չորս-հինգ հարյուր հայեր են մասնակցում Սուրբ Ծննդյան, Զատկի տոնին մատուցվող պատարագներին, թեեւ ըստ նրա, այստեղ բնակվող հայերի թիվը մոտ չորս հազար է: Եկեղեցին մարդաշատ է լինում մեծամասամբ շաբաթ եւ կիրակի օրերին:

Նկատենք որ, Չեխիայում Հայ առաքելական եկեղեցին, որը անվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պաշտոնապես գրանցվել է 2013 մարտի 17-ին, իսկ Չեխիայի Մշակույթի նախարարության Կրոնի բաժնում` 2015 հոկտեմբերի 11-ին: Այն տրվել հայ համայնքին 27 տարի օգտագործման իրավունքով:

«Կաթողիկե եկեղեցու հետ ձեռք ենք բերել նաեվ փոխադարձ համաձայնություն եկեղեցու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Այսօր ամենաարդիականը եկեղեցին ջեռուցման համակարգով ապահովելու խնդիրն է»,-տեղեկացրեց Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:

Գայանե Հակոբյան, Պրահա

«Ա1+». Ամենահրատապ եւ անաչառ տեղեկատվությունը Հայաստանից։ Լուրեր, տեսանյութեր. ուղիղ/online/ հեռարձակում ՝ Երեւանից եւ մյուս մարզերից, հարցազրույցներ՝ կարեւորագույն �...

06/01/2018
ՃՐԱԳԱԼՈՒՅՑ============================================Այսպես է կոչվում Աստվածահայտնության և Զատիկի տոներին նախորդող երեկ...
05/01/2018

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
============================================

Այսպես է կոչվում Աստվածահայտնության և Զատիկի տոներին նախորդող երեկոյան արարողությունը: Նրա անունը ծագել է «ճրագ լուցանել (վառել)» արտահայտությունից, քանի որ եկեղեցում երեկոյան բազմաթիվ լապտերներ ու կանթեղներ են վառվում, և պատարագ է մատուցվում, որի ընթացքում բոլոր հավատացյալները վառվող մոմեր են բռնում: Արարողությունից հետո շատերը եկեղեցում վառած մոմերը, որպես օրհնություն, տանում են տուն:
Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետեւ ցերեկով էլ էր երեւում, եւ որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հնավանդ ժողովրդական սովորության համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու:
Ճրագալույցի երեկոն կոչվում է նաեւ խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի
Ճրագալույցի լապտերների ու մոմերի լույսը խորհրդանշում է այն հոգևոր լույսի ճառագումը մեր մեջ, որ մեզ պարգևեց Փրկիչն Իր տնօրինություններով:
Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչեւ հունվարի 13-ը կատարվում է նաեւ Սուրբ Ծննդյան տնօրհնեք:

Օգնիր ինձ Տեր իմ,որ Քեզ չուրանամ, որ չկուրանամ աշխարհի փայլից:Օգնիր ինձ, Տեր իմ,որ չթուլանամ, որ չհեռանամ Քո օրհնություն...
03/01/2018

Օգնիր ինձ Տեր իմ,որ Քեզ չուրանամ, որ չկուրանամ աշխարհի փայլից:
Օգնիր ինձ, Տեր իմ,որ չթուլանամ, որ չհեռանամ Քո օրհնությունից:
Օգնիր խնդրում եմ, որ ես, տարբերեմ բողոքն`աղոթքից, վախը`զղջումից , և անհոգությունը՝ վստահությունից:
Եվ փոխիր, Տեր վախս քաջության, երկմտությունս՝ հաստատ հավատքի, անհուսությունս՝ անսասան հույսի, և թուլությունս`անխախտ զորության:
Տուր Տեր, որ նստեմ մոտ քո ոտքերի, ոչ թե սեղանի պատվավոր տեղում:
Տուր որ չփնտրեմ իմ ես-ը, ով Տեր, այլ կատարեմ կամքդ հարատև:
Եվ պաշտպանիր ինձ թշնամիներից ու նամանավանդ ինձանից:

Ի՞նչ ենք երազում ու ակնկալում Նոր տարուց ու նրանից հետո եկող ժամանակներից: Բոլորս՝ իբրև հայ քրիստոնյաներ, պետք է միասնաբ...
31/12/2017

Ի՞նչ ենք երազում ու ակնկալում Նոր տարուց ու նրանից հետո եկող ժամանակներից: Բոլորս՝ իբրև հայ քրիստոնյաներ, պետք է միասնաբար Աստծուց մի բան խնդրենք՝ այն ամենակարևորը, որը բոլորիս պիտի մխիթարի և ուրախացնի.

========================
Տեր, Քո խաղաղությունը տուր մեզ:

ՍԻՐԵԼԻ′ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 13-ին,Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կմատուցվիՍ...
24/12/2017

ՍԻՐԵԼԻ′ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 13-ին,
Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կմատուցվի
Սուրբ Ծննդյան պատարագ՝
Նվիրված Սուրբ Ծննդին եւ Աստվածահայտնության տոնին, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի կարգ։

Ջրօրհնության կարգից հետո կկատարվի մանուկների օրհնություն եւ նրանց կբաժանվեն Սուրբ Ծննդյան նվերներ։

Նախորդ օրը՝ հունվարի 5-ին, երեկոյան ժամը 17.00-ին՝ Ճրագալույցի պատարագ կմատուցվի Բռնո քաղաքում Կարասկովո 10 հասցեում գտնվող եկեղեցում։

Հաջորդ օրը՝ հունվարի 7-ին ժամը 13.00-ին՝ կկատարվի Հոգեհանգստյան կարգ (Մեռելոց)։

Դեկտեմբերի 18, 2017թ.Ս. Հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օրՍ. Իգնատիոս Անտիոքացին կոչվել ...
17/12/2017

Դեկտեմբերի 18, 2017թ.
Ս. Հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին, ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը: Ս. Ադդե Հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, ձեռնադրվելով Թադեոս առաքյալի կողմից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում: Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը`հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին:

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ/Դեկտեմբերի 14Պետք է գնալ եկեղեցի Սուրբ Պատարագը սովորելու համար, սովորելով՝ հասկանալու համար, հասկանալով՝...
14/12/2017

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ/Դեկտեմբերի 14

Պետք է գնալ եկեղեցի Սուրբ Պատարագը սովորելու համար, սովորելով՝ հասկանալու համար, հասկանալով՝ մասնակցելու համար, մասնակցելով՝ Աստծուն հաղորդվելու համար, Աստծուն հաղորդվելով՝ փրկվելու համար.

Հինգշաբթի օրվա աղոթք

========================
==============
==========
Ներող և ներգործող բարեաց, բազմագութ և ողորմած Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց և ձկանց ծովու և թռչնոց երկնից, և աւրհնեցեր զնոսա՝ աճել և բազմանալ, և մինչև ցայսաւր և առ յապա խնամարկես ի վերայ նոցա. և արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ և ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ և մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգևաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո և արա՛ առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս և ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց: Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, և մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, և հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց և ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, և զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն և սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Adresa

U Svateho Duha 1
Prague
11000

Otevírací doba

Pondělí 10:00 - 15:00
Úterý 10:00 - 15:00
Středa 10:00 - 15:00
Čtvrtek 10:00 - 15:00
Pátek 10:00 - 15:00
Sobota 10:00 - 15:00
Neděle 10:00 - 15:00

Telefon

+420777364444

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když Armenian Church in Prague zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Kontaktujte Společnost

Pošlete zprávu Armenian Church in Prague:

Sdílet